Վայոց ձորի մարզը

Վայոց ձորի մարզը ՀՀ մարզերի շարքում տարածքի մեծությամբ գրավում է միջին տեղ, իսկ բնակչության թվով ամենափոքր մարզն է։ Մարզը զբաղեցնում է 2308 քառ.կմ մակերես, հյուսիսից սահմանակից է Գեղարքունիքի մարզին, հյուսիսարևելքից` Արցախին, հարավարևելքից` Սյունիքին, հարավից` Նախիջևանի Հանրապետությանը (Ադրբեջան), արևմուտքից` Արարատի մարզին։

Վայոց ձորը բնակատեղի է եղել վաղնջական ժամանակներից։ Այս փաստի մասին վկայում են պեղումների ընթացքում հայտանաբերված նախամարդու իրերը, բրոնզե դարին վերաբեող դաշույնները, ճարմանդները, ապարանջանները, մատանիները և այլ իրեր։ Ժայռերին հայտնաբերվել են բազում փորագրություններ, որսորդական տեսարաններով և զանազան կենդանիներով։ Իսկ 2008 թվականին միջազգային հնագիտական արշավախմբի կողմից Վայոց ձորում կատարված նոր հայտնագործությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Վայոց ձորը եղել է բնակատեղի ավելի քան 5000 տարվա վաղեմությամբ։ Արշավախմբի կողմից Թռչունների քարայրում պեղումների արդյունքում հայտանաբերվել է 5500 տարվա հնության կաշվե կոշիկ` տրեխ։ Այն ամենահին կոշիկի նմուշն է, որ երբևէ գտնվել է ամբողջ աշխարհում և այժմ գտնվում է ՀՀ պատմության թանգարանում։ Քարանաձավում հայտնաբերվել են նաև ճզմած խաղողի մնացորդներ և գինու կարասների մի ամբողջ շարք (գինու արտադրամաս)։ Հնարավոր է, որ դա ամբողջ աշխարհում գինու արտադրության ամենահին ցիկլն է։

Մարզն ունի կտրտված մակերևույթ` լայն, խորը ձորերի և բարձր լեռների երկիր է։ Հարևան մարզերի հետ կապող ճանապարհները անցնում են բարձրադիր, դժվարամատչելի և ոլորապտույտ լեռնանցքներով։ Վայոց ձորը Գեղարքունիքի մարզի հետ կապված է Վարդենյաց լեռնանցքով (2410մ), Արարատյան գոգավորության հետ` Զովաշենի (Թուխմանուկի) լեռնացքով, Սյունիքի հետ` Որոտանի լեռնանցքով։ Մարզի կենտրոնով ձգվում է Երևան-Արտաշատ-Եղեգնաձոր–Վայք-Մեղրի–Իրան միջպետական նշանակության մայրուղին։

Բնական պայմանները

Բարձրությունը ծովի մակարդակից տատանվում է 850 մ-ից (Արենի) մինչև 3522 մ (Վարդենիս լեռ)։ Այս մարզին բնորոշ են լանդլաֆտի բազմազանությունն ու ռելիեֆի գոտիականությունն ու կտրվածությունը, որով էլ պայմանաորված է ֆլորայի և ֆաունայի բազմազանությունը։ Առանձնացվում են 3 ենթաշրջաններ` Արփայի գոգավորություն, Վայքի ծալքաբեկորավոր լեռնաշղթա (ձգվում է հարավում), Վարդենիսի հրաբխային լեռնավահան։ Մարզի արևելյան սահմանը Սյունքի հետ անցնում է Զանգեզուրի լեռնաշղթայի հյուսիսային բարձրադիր գագաթներով։ Վայոց ձորի մարզին բնորոշ են նաև երկրակեղևի սաստիկ ցնցումներ, որի անխոս վկաններն են 735 թ. ավերված Մոզ քաղաքի ավերակները։ Նշենք, որ ըստ պատմական աղբյուրների Մոզ քաղաքը կործանվել է հրաբխի ժայթքումից և երկրաշարժից։

Կլիման աչքի է ընկնում չորությամբ։ Տեղումների քանակը ըստ բարձրության տատանվում է 300-800 մմ, համեմատաբար մեղմ ամառներ լինում են լեռների բարձրադիր հատվածներում։ Բնական հիմնական լանդլաֆտները կիսաանապատներն ու տափաստաններն են։ Տիրապետում են լեռնաշագանակագույն և մարգագետնատափաստանային հողերը։ Մարզի տարածքում հատնաբերվել են պղնձի, տուֆի, մարմարի, կրաքարի, կավի, ավազի, բազալտի, գրանիտի, ֆելզիտի, (Մարտիրոսի ֆելզիտը), կվարցային ավազի և հանքային ջրերի մեծ պաշարներ։ Սակայն մետաղական նշանակության պաշարը դեռ չեն շահագործվել։

Բուսական և կենդանական աշխարհը

Վայոց ձորի մարզի բուսական աշխարհի տեսակային կազմը հարուստ է։ Այստեղ հաշվվում է գրեթե 1650 բուսատեսակ, որոնցից 1500 տեսակը խոտաբույսեր են, որոնց մեջ գերակշռում են դեղաբույսերը։ Մարզն աղքատ է անտառներով (տարածքի 1.6% կամ 3700 հա)։ Սակայն անտառի կազմի մեջ մտնող 150 ծառատեսակները մեծամասամբ արժեքավոր են` հազվագյուտ ու էնդեմիկ տեսակներ են։ Դրանց մեջ կան հատուկ պահպանվող տարածքներ` Հերհերի գիհու նոսրանտառային և Ջերմուկի անտառային արգելավայրերը։ Բնական պայմանների բազմազանությամբ է պայմանավորած նաև հարուստ կենդանական աշխարհի գոյությունը։ ՀՀ–ում գրանցված 460 տեսակի կենդանիներից 225-ը հանդիպում են Վայոց ձորի մարզում։ Դրանցից են բեզոարյան այծը, վայրի ոչխարը` (մուֆլոնը), վայրի խոզը, գորշ արջը, աղվեսը, գայլը, նապաստակը, թռչուններից` լորը, քարակաքավը, անգղերը, արծիվները, ձկնատեսակներից` կարմրախայտը, բեղլուն, կողակը։ Հաճախակի հանդիպում են նաեւ թունավոր օձեր`հայկական իժ, գյուրզա։
Ինչպես բույսերի, այնպես էլ կենդանիների շատ տեսակներ գրանցված են Կարմիր գրքում։ Կենդանիների պահպանման նպատակով ստեղծվել են արգելավայրեր։ Վայոց ձորի մարզում աճում են ծիրանի, բալի, տանձի, դեղձի, խնձորի, խաղողի, սալորի, սերկևիլի, փշատի, ընկույզի բազմաթիվ տեսակներ, բազմաթիվ հատապտուղներ։

Արագածոտնի մարզ

ՀՀ Արագածոտնի մարզը իր աշխարհագրական դիրքով, տնտեսական եւ քաղաքական, պաշտպանական նշանակությամբ, բնակլիմայական պայմաններուվ միշտ էլ կարեւոր դեր է ունեցել հայոց պատմության բոլոր ժամանակներում:Արագածոտնի մարզը գտնվում է Հայաստանի արևմտյան մասում։

Մարզում պահպանվել են դեռևս նախնադարյան մարդու բնակության, կիկլոպյան ամրոցների հետքեր, պաշպանական ու պաշտամունքային հնադարյան բազմաթիվ կառույցների մնացորդներ:

Մարզը երեք կողմից շրջապատված է լեռներով, որոնցից մեկը Հայաստանի ամենաբարձր լեռնագագաթ Արագածն է (4,090 մ): Արագածոտնի մարզկենտրոնը և ամենամեծ քաղաքը Աշտարակն է։

Արագած լեռ
Արագածի անվան ծագումը կապվում է Հայկի որդի Արամանյակի հետ: Մեկ այլ վարկածով՝ Արագածը կոչվել է Արա աստծո անունով և նշանակում է Արայի գահ: Լեռը Հարավային Կովկասի ամենաբարձր գագաթն է և մշտապես գտնվում է լեռնագնացների և բնագետների ուշադրության կենտրոնում: Լեռան գագաթից կարելի է տեսնել Փոքր և Մեծ Կովկասի լեռնաշղթաների մեծ մասը:

Արագածը հայտնի է իր եզակի բնությամբ՝ ալպիական մարգագետիններով և սառնորակ աղբյուրներով։ Հեռավոր անցյալում լեռան վրա հրաբխի ժայթքումից առաջացած խառնարանը՝ աշխարհի ամենամեծ խառնարաններից է։ Արագած բարձրանալու լավագույն ժամանակը հունիսից օգոստոս ընկած ժամանակահատվածն է, երբ լեռնային արահետները չոր են և անվտանգ: Ձմռանը, երբ լանջերը ծածկված են ձյունով, միայն պրոֆեսիոնալ լեռնագնացներն են դահուկներով հաղթահարում բարձունքը։

Վերջին տարիներին Հայաստանում ակտիվորեն զարգանում է արշավային զբոսաշրջությունը: Զարմանալի չէ, որ այս «լեռնային կղզին» անդիմադրելի է նրանց համար, ովքեր սիրում են բարձունքներ նվաճել:

Արագածոտնի մարզի տեսարժան վայրերը

Մարզը կարող է պարծենալ այնպիսի անձեռնմխելի և կիսավեր միջնադարյան հուշարձաններով, ինչպես Ամբերդի ամրոցը, միջնադարյան վանքեր Սաղմոսավանքը և Հովհանավանքը: Հայոց այբուբենի հիմնադիր Սուրբ Մեսրոպ Մաշտոցի գերեզմանը գտնվում է Օշական գյուղում՝ Արագածոտնի մարզկենտրոնից ոչ հեռու: Հայերի համար այս վայրը հանդիսանում է ազգային սրբատեղի:

Արագածոտնի մարզում է գտնվում նաև Բյուրականի հայտնի աստղադիտարանը, որը հիմնադրել և ղեկավարել է ականավոր հայ գիտնական և աստղագետ Վիկտոր Համբարձումյանը։

Աշտարակ

Աշտարակը Արագածոտնի մարզի վարչական կենտրոնն է: Այն գտնվում է Քասաղ գետի ձախ ափին։ Քաղաքի անվանումը առաջին անգամ հիշատակվել է 9-րդ դարում: Քաղաքը գտնվում է Երևանին մոտ, այնպես որ շատ հեշտ է այնտեղ հասնել մեքենայով կամ տաքսիով:

Աշտարակի տեսարժան վայրերը
Առաջին վայրը, որը հարկավոր է այցելել Աշտարակում՝ գլխավոր հրապարակն է: Այնտեղ է կանգնեցված Ներսես Աշտարակեցու գեղեցիկ արձանը: Վերջերս հրապարակի կենտրոնում տեղադրվել են նաև ծառերի տեսքով գեղեցիկ շատրվաններ: Հրապարակի հարևանությամբ է գտնվում հայ մեծ արձակագիր Վարդգես Պետրոսյանի արձանը:

Աշտարակում է գտնվում Պերճ Պռոշյանի տուն-թանգարանը։ Եվ, իհարկե, Աշտարակի ամենահիասքանչ տեսարժան վայրերից են կիրճի եզրին ծվարած Կարմրավորի, Ծիրանավորի և Սպիտակավոր երեք հնագույն եկեղեցիները։Քաղաքի ամենահին տները գտնվում են այս հատվածում:

Talin town.jpg

Թալին

Թալին քաղաք Հայաստանի Արագածոտնի մարզում։ Երևան քաղաքից 68 կիլոմետր հեռավորության վրա։
Քաղաքային համայնք Թալինի տարածաշրջանում։ Նախկինում եղել է Թալինի շրջանի վարչական կենտրոնը։ Նախկինում ունեցել է Թալինա, Թալին Մեծ, Թալին Վերին, Թալնո ոտն, Հայի Թալին, Տալին անվանումները։ Թալին է վերանվանվել 1978 թվականին։ 1964 թվականից դարձել է քաղաքատիպ ավան, իսկ 1995 թվականի վարչատարածքային ռեֆորմից հետո դարձել է քաղաք։Թալին քաղաքի քաղաքապետ դարձավ Գուրգեն Գրիգորյանը աշխատելով մինչև 2002 թվականը, նրան հաջորդեցին ևս երկու քաղաքապետ։ Երևան քաղաքից գտնվում է 68 կմ հեռավորության վրա, մարզկենտրոնից՝ 48 կմ։ Այստեղով է անցնում Երևան-Գյումրի միջպետական նշանակության ավտոմայրուղին։

Հնում մտել է Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի մեջ։ Հնագիտական պեղումներից պարզվում է, որ Թալինը բնակելի է եղել մ.թ.ա. 2-րդ հազարամյակում, իսկ ըստ Թովմա Արծրունու «Պատմության», Թալինը հիմնադրել է Անանիոս Բագրատունի իշխանի կողմից 9-10-րդ դարերում։ Այն Թալինա անունով հիշատակվում է Պտղոմեոսի կողմից՝ 2-րդ դար։

Սկսած 7-րդ դարից հաճախ հիշատակվում է, երբեմն որպես գյուղ, երբեմն էլ որպես ավան կամ քաղաք։ Քաղաքում կառուցված է Սբ. Աստվածածին կամ Փոքր եկեղեցին, որը կառուցվել է 689 թվականին Ներսեհ պատրիկ Կամսարական իշխանի կողմից։ Քաղաքից հարավ գտնվում է միջնադարյան քարավանատունը, բերդը։ Ըստ ուսումնասիրությունների, բերդը կառուցվել է 7-րդ դարում Կամսարական նախարարական տոհմի ներկայացուցիչների կողմից։ Բերդի նշանակությունը մեծ է եղել 16-րդ դարից սկսած, երբ թուրք-պարսկական պատերազմների ժամանակ այն արևմուտքից պաշտպանել է Երևանի մատույցները։
Թալինի մասին կան տարբեր ավանդություններ։ Օրինակ մի Թալին անունով աղջկա մասին։ Ասում են եղել է մի Թալին անունով աղջիկ, որը եղել է արքայադուստր։ Նա սիրել է մի գյուղացի տղայի։ Նրա հայրը ուզում էր, որ իր արքայադուստր աղջիկը ամուսնանա մի արքայազնի հետ։ Հայրը աղջկան ամուսնացնում է արքայազնի հետ։ Աղջիկը չի ներում հոր արարքը և իրեն ժայռից գցում է ցած։

Վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության եզակի հուշարձաններից է: Գտնվում է Թալին քաղաքի հյուսիսային մասում: Համալիրը բաղկացած է Կաթողիկե և բազիլիկ եկեղեցիներից, պալատական կառույցից և գերեզմանոցից:

Կաթողիկե եկեղեցի (կամ Թալինի մեծ տաճար): Կառուցումը վերագրվում է Կամսարական իշխաններին: Տաճարի մասին պատմական, վիմագրական տեղեկություններ չեն պահպանվել: Ըստ ճարտարապետական առանձնահատկությունների վերլուծության, Կաթողիկեն թվագրվում է VII դ.: Ունի հինգ մուտք՝ մեկը արևմուտքից, երկուական՝ հյուսիսից և հարավից: Կառուցված է սև և կարմիր սրբատաշ տուֆ քարով: Կաթողիկեն առանձնանում է իր արտաքին հարուստ դեկորատիվ հարդարանքով՝ լուսամուտների քանդակազարդ պսակներով, քիվերով, արևմտյան ճակատի ինքնատիպ լուծումով: Տաճարի ներսում պահպանվել են որմնանկարչության մնացորդներ, որոնց պատվիրատուն Մովսես Եկեղեցապանն է, ինչի մասին վկայում է եկեղեցու ներսում պահպանված արձանագրությունը:

Համացանցի օգնությամբ տեղեկություններ հավաքիր Արագածոտնի մարզի տեսարժան վայրերի մասին։

Արշակունիների արքայատոհմ

Արշակ II

Արշակ II­ (350-368թթ.)

Արշակունյաց տոհմի հայտնի արքաներից էր Արշակ II­ (350-368թթ.)։ Գահ բարձրանալուց հետո Արշակ թագավորը ձգտում է խաղաղություն և համերաշխություն հաստատել երկրում։ Նա ամրապնդում է երկրի իշխանությունը։ «Եվ Հայաստան աշխարհի թագավորությունը նորոգվեց ու պայծառացավ»,– գրում է Փավստոս Բուզանդ պատմիչը։ Արշակ II-ի օրոք Հայոց կաթողիկոս է դառնում Ներսես Մեծը, որը Գրիգոր Լուսավորչի ժառանգներից էր։ Ներսես կաթողիկոսը մեծ բարենորոգումներ է կատարում։ Նրա նախաձեռնությամբ գումարված եկեղեցական ժողովում կանոններ են սահմանվում, որոնք կարգավորում էին երկրի և՛ եկեղեցական, և՛ աշխարհիկ գործերը։

Արշակ և Շապուհ։
Արշակ թագավորի կառավարման սկզբնական շրջանի խաղաղությունը, սակայն, շուտով ընդհատվում է։ Պարսից բազմաքանակ զորքերը ներխուժում են Հայաստան, բայց չեն կարողանում հաղթել հայոց զորքին։ Տեսնելով, որ չի կարողանում հաղթել պատերազմում, պարսից Շապուհ արքան դիմում է խորամանկության։ Նա իր մոտ է կանչում Արշակ թագավորին` իբր թե խաղաղություն ու բարեկամություն հաստա տելու նպատակով։ Արշակ II-ը, խուսափելով հայրենի երկրի հետագա ավերումից, ստիպված է լինում գնալ Պարսկաստան։
Փավստոս Բուզանդի շնորհիվ մեզ է հասել Արշակի մասին մի ուշագրավ, հայրենի հողի ուժը փառաբանող պատմություն։ Պարսից արքան խիստ մտահոգության մեջ էր՝ հայոց Արշակ թագավորը հավատարիմ կմնա՞ իրեն, թե՞ ոչ։ Հայոց թագավորին փորձելու համար նա հրամայում է Հայաստանից հող ու ջուր բերել և շաղ տալ պալատական դահլիճի մի մասում, իսկ մյուսը թողնել իր բնական հատակով։ Շապուհը Արշակ թագավորի հետ զբոսնում է այդ դահլիճում։ Երբ նրանք քայլում են պարսկական հողի վրա, Արշակը խեղճանում է, տկարանում, ընդունում իր մեղավոր լինելը։ Հենց որ նրանք կանգնում են հայկական հողի վրա, Արշակը միանգամից կերպարանափոխվում է, ըմբոստանում և սպառնում վրեժխնդիր լինել իր նախնիների համար։ Այդպես մի քանի անգամ փորձելով Արշակ թագավորին՝ Շապուհը կարգադրում է փակել նրան հեռավոր Անհուշ բերդում և պահել այնտեղ մինչև կյանքի վերջը։

Արշակունիների ամրոց

Պատերազմի և Արշակ թագավորի մասին
«Իսկ Պարսից Շապուհ թագավորը իր ամբողջ զորքերով գալիս հասնում է պատերազմի տեղը։ Երկու ճակատները խառնվում են իրար, և պարսից զորքը պարտություն է կրում։ Մանավանդ նիզակավորների գնդերը մոլեգնաբար հարձակվելով, իրենց ձիերի վրայից հարվածելով` քաջությամբ գետին էին գլորում իրենց ախոյաններին Պարսից Շապուհ թագավորի դեմուդեմ։ Երբ գետին էին գլորում, հայոց բոլոր զորքերը քաջալերական ձայնով աղաղակում էին. «Ա՛ռ, քաջ Արշակ»: Շապուհ թագավորը, երբ հասնում է իր իշխանության երկիրը, զարմանք է հայտնում կռվող գնդի քաջության վրա, ինչ որ ինքը տեսավ։ «Զարմացել եմ ես,– ասում է նա,– իմ տեսածի վրա։ Մանկությունից ի վեր միշտ կռվի ու պատերազմի մեջ եմ եղել, շատ տարի է, որ թագավոր եմ դարձել և տարի չեմ անցկացրել առանց կռվի, բայց ջերմ կռիվը սա էր, որին այս անգամ պատահեցի։ Որովհետև երբ հայոց նիզակավորները առաջ էին գալիս, այնպես էին հարձակվում, ինչպես մի բարձր լեռ կամ ինչպես մի հզոր և անշարժ աշտարակ։ Մի ուրիշ բանի վրա էլ եմ զարմացած` Հայկական գնդի միասիրտ հավատարմության և տիրասիրության վրա. որովհետև այսքան տարի է, որ նրանց տերը` Արշակը, կորած է նրանց համար, բայց նրանք նրանով էին քաջալերվում պատերազմի ժամանակ, իրենց սիրուց այնպես էին համարում, թե նա իրենց գլուխ է կանգնած իբրև թագավոր կամ իրենց հետ գնդի մեջ է, իբրև պատերազմի գլուխ կանգնած։ Այո՛,– ասում էր նա,– երանի՜ նրան, ով Հայոց գնդի տերն է, այնպիսի՜ տիրասեր, միաբան և հավատարիմ զորքի»։

Փավստոս Բուզանդ, Հայոց պատմություն

Պապ

Պապ (370-374թթ.)

Արշակ II-ի փոխարեն հայոց թագավոր է դառնում նրա որդին` Պապը (370-374թթ.)։ Գահ բարձրանալուց անմիջապես հետո Պապ թագավորը ձեռնամուխ է լինում երկրի անկախության ամրապնդմանը։ Դրան մեծ չափով նպաստում է Բագրևանդ գավառի Ձիրավ գյուղի մերձակա դաշտում տեղի ունեցած ճակատամարտում պարսից զորքերի դեմ տարած փայլուն հաղթանակը։ Շապուհ II-ը ստիպված էր հաշտության պայմանագիր կնքել և ճանաչել Մեծ Հայքի անկախությունն ու Պապի գահակալությունը։ Երկրի ներքին կյանքի կարգավորման ու բանակի հզորացման համար Պապ թագավորը կտրուկ միջոցների է դիմում։ Նրա հրամանով եկեղեցուն պատկանող հողերի մեծ մասը առգրավվում և բաժանվում է զին վորականներին: Սահմանափակվում են հոգևոր դասի արտոնությունները, փակ վում կուսա նոց ներն ու մենաստան ները: Հայոց երիտասարդ ար քայի համարձակ և ինքնուրույն գործողությունների շնորհիվ սկսեց աճել երկրի բնակչությունը, իսկ հայոց բանակի թիվը կարճ ժամանակում հասավ շուրջ 90 հազարի: Սակայն այս ամենը նրա դեմ ուժեղ դժգոհություն առաջացրեց։ Նրան մեղադրեցին Ներսես Մեծ կաթողիկոսին թունավորելու, անպարկեշտ վարք ու բարք ունենալու համար: Երկրի անկախության ամրապնդմանն ուղղված Պապի քայլերը դուր չէին գալիս նաև Հռոմեական կայսրությանը։ Հռոմը ձգտում էր ամեն կերպ Պապին զրկել գահից։ Պապ թագավորին հաջողվում է խուսափել իր դեմ կազմակերպված դավադրությունից։ Ի վերջո, 374 թվականին Հայաստանում հռոմեական զորքերի զորա վարը, որ կեղծավորաբար բարեկամ էր ձևանում, կայսեր հանձնարա րությամբ խնջույքի է հրավիրում Պապին և դավադրաբար սպանում նրան։ Պապ թագավորի կարճատև կառավարումը հայոց պատմության ուշագրավ էջերից է։ Պապը, չնայած իր երիտասարդ տարիքին, հեռատես ու տաղանդավոր ղեկավար էր, որն ամենից բարձր դասում էր պետության շահերը։ Պետության ամրապնդմանն ուղղված հայոց արքայի ջանքերը անհետևանք չանցան։
Հինգերորդ դարի սկզբում Արշակունյաց գահակալներից մեկի` Վռամշապուհ արքայի օրոք տեղի ունեցավ հայ ժողովրդի հետագա զարգացման համար կարևորագույն նշանակություն ունեցող մի իրադարձություն` մաշտոցյան գրերի գյուտը։

Հայ Արշակունիների գահացանկ

  • Տրդատ Ա-(52/66-88)
  • Սանատրուկ-(88-110)
  • Վաղարշ Ա-(117-140)
  • Սոհեմոս-Տիգրան-(140-161/163-186)
  • Տրդատ Բ-(161-163)
  • Վաղարշ Բ-(186-211)
  • Խոսրով Բ-(211-259)
  • Տրդատ Գ-(287-330)
  • Խոսրով Գ-(330-338)
  • Տիրան-(338-350)
  • Արշակ Բ-(350-368)
  • Պապ-(370-374)
  • Վարազդատ-(374-378)
  • Արշակ Գ-(378-389)
  • Խոսրով Դ-(387-388/414-415)
  • Վռամշապուհ-(388-414)
  • Շապուհ-(415-419)
  • Արտաշես-(422-428)

    Հարցեր և առաջադրանքներ

    1. Ի՞նչ կարևոր քայլեր կատարեց Արշակ II­ը երկրի կյանքը կարգավորելու և պետությունը ամրապնդելու համար։Արշակ II-ը, խուսափելով հայրենի երկրի հետագա ավերումից, ստիպված է լինում գնալ Պարսկաստան։
    2. Ո՞վ դարձավ Հայոց կաթողիկոս այդ ժամանակ։Արշակ II-ի օրոք Հայոց կաթողիկոս է դառնում Ներսես Մեծը, որը Գրիգոր Լուսավորչի ժառանգներից էր։
    3. Մի անգամ էլ կարդացե՛ք Արշակի ու Շապուհի մասին պատմությունը։ Դրանով ի՞նչ է ցանկանում ասել մեզ պատմիչը։
    Պարսից արքան խիստ մտահոգության մեջ էր՝ հայոց Արշակ թագավորը հավատարիմ կմնա՞ իրեն, թե՞ ոչ։ 
    4. Ինչո՞ւ Հռոմեական կայսրությունը Պապ թագավորի նկատմամբ թշնամական դիրք բռնեց, ինչո՞վ ավարտվեց դա։
    374 թվականին Հայաստանում հռոմեական զորքերի զորա վարը, որ կեղծավորաբար բարեկամ էր ձևանում, կայսեր հանձնարա րությամբ խնջույքի է հրավիրում Պապին և դավադրաբար սպանում նրան։ 

Ելքի-մուտքի ստուգատես․ 5-րդ դասարան

Մասնակիցներ՝ 5-րդ դասարանի սովորողներ

ժամկետ՝ մայիսի 15-25

Նպատակ՝ ամփոփել կրտսեր դպրոցում ուսումնական գործունեությունը:

Ելքի-մուտքի ստուգատես
Ուսումնական տարվա ամփոփում

  • Ո՞րն է քո սիրելի վայրը կրթահամալիրում:
    Իմ սիրելի վայրը կրթահամալիրում ներքին բակն է, և արտասահմանն։
  • Ո՞վ է դպրոցի քո ամենալավ ընկերուհին, ընկերը, ուսուցիչը, որ միշտ քեզ օգնել է:
    Իմ սիրելի ընկերուհիներ են Աննան և Արփին։ Իմ ամեն սիրելի ուսուցչուհիներ ընկեր Սոֆյան է և ընկեր Ֆլորան։
  • Ո՞րն էր այս տարվա ամենասիրելի նախագիծը։ Պատմիր այդ նախագծի մասին: Կցիր նաև հղումը։
    Իմ սիրելի նախագիծն է <<Ուսմնական գարուն>> և <<Ուսումնական ձմեռ>>։ Այդ նախագծերին ես կարդացել եմ առակներ և հեքիաթներ և պատմել եմ։ Հղումները՝ Ուսմնական գարուն Ուսումնական ձմեռ:
  • Ի՞նչ  գրքեր ես կարդացել այս ուսումնական տարվա ընթացքում։
    Ես կարդացել եմ <<Ղազարոս Աղայան. <<Վաճառականի խիղճը>>, <<Մուշեղ Գալոշյան. Սպասում>>, <<Ձմեռվա իրիկունը >>,<<Ամանորյա Հրաշք>>, <<Կանաչ եղեվնին>>, <<Երկու արաբների պատմությունը>>։
  • Ո՞րն է այս տարվա քո սովորած ամենասիրելի բանաստեղծությունը:
    Իմ ամենասիրելի բանաստեղծությունը դա Ե․ Չարենց․ <<Հայրենիքում>> և Հ․ Թումանյան․ <<Համերգ>>։
  • Ո՞րն էր այս տարվա քո սիրելի առարկան և ինչո՞ւ։
    Այս տարվա իմ ամենասիրելի առարկան հայրենագիտություն էր, որովհետև ես իմացա ավելի շատ իմ երկրի մասին։
  • Ո՞ր օտար  լեզվին ես ավելի լավ տիրապետում։
    Ես տիրապետում եմ ավելի լավ ռուսերեն լեզուն։
  • Որո՞նք են բլոգում տեղադրած քո հաջող նյութերը:
    <<Ուսումնական գարուն>>։
  • Ի՞նչ ճամփորդությունների ես մասնակցել այս տարվա ընթացքում։
    Ես գնացել եմ Փարաջանովի տուն-թանգարան։
  • Ո՞րն է այս տարվա ամենասիրած օրը։
    Իմ այս տարվա ամենասիրելի օրը դա զատկածեսնը էր։
  • Ո՞րն է այս տարվա չսիրած կամ անհաջող օրը։
    Իմ այս տարվա չսիրած օր չկար։
  • Ո՞րն է քո ամենահետաքրքիր նյութը բլոգում, ինչո՞ւ։ Կցիր նաև նյութի հղումը։
    Իմ ամենահետաքրքիր նյութը բլոգում <<Զատկածեսն իմ ընտանիքում>>Հղում՝ Զատկածեսն իմ ընտանիքում։
  • Ո՞րն է քո ամենաանհետաքրքիր նյութը բլոգում, ինչո՞ւ։ Կցիր նաև նյութի հղումը։
    Իմ բլոգում անհետաքրքիր նյութ չկա։
  • Ի՞նչ կանես  6-րդ դասարանում, որ չես արել 5-րդ դասարանում:
    Չգիտեմ։
  • Միջին դպրոց գնալուց հետո ամենաշատը ի՞նչ կամ ո՞ւմ կհիշես Արևելյան/Հյուսիսային դպրոցից։
    Ես ամենաշատ կհիշեմ ուսուցչուհիներին և կկարոտեմ:
  • Քո կարծիքով ի՞նչ է սպասվում քեզ Միջին դպրոցում:
    Իմ կարծիքով ինձ սպասվում է շատ առարկաներ և ես չեմ հարմարվի միչին դպրոցում։
  • Քո կարծիքով ի՞նչ կա Միջին դպրոցում, որ չկա Արևելյան/Հյուսիսային դպրոցում։
    Միջին դպրոցում կա մեծ գրադարան։
  • Ուրա՞խ ես, որ տեղափոխվելու ես Միջին դպրոց: Ինչո՞ւ:
    Ոչ ես ուրաղ չեմ որովհետև ես էլ երբեկ չեմ տեսնելու իմ ուսուցչուհիներին։
  • Ինչո՞ւ ես գալիս դպրոց:
    Որ գիտելիքներ ստանամ։
  • Ի՞նչ հարց կավելացնեիր այստեղ։.
    Ի՞նչ կփոփոխերի քո դպրոցում։

Ուսումնական երրորդ շրջանի ամփոփում. Հայրենագիտություն

Փետրվար ամիս

Վահագն Վիշապաքաղ

Արա Գեղեցիկ և Շամիրամ

Արտաշես և Սաթենիկ

Լոռի
Մարտ ամիս

ՈՒՐԱՐՏՈՒ.ՎԱՆԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Շիրակի մարզ

Արտաշեսյան արքայատոհմ

Ապրիլ ամիս

Ուսումնական գարուն. Հայրենագիտություն

Զատկածես իմ ընտանիքում 

Արշակունիների արքայատոհմ

Արշակունիների արքայատոհմ 

Արագածոտնի մարզ

Վայոց ձորի մարզը

Մայիս ամիս

Արագածոտնի մարզի տեսարժամ վայրեր

Վայոց ձորի մարզը

Ուսումնական երրորդ շրջանի ամփոփում.Անգլերեն

Փետրվար ամիս

Տնային առաջադրանք. Անգլերեն

Present Continuous tense worksheet

Past Simple Tense

Մարտ ամիս

The magic paintbrush

March 6 — 10

Blessing

Ապրիլ ամիս

Easter in Armenia 

A bigger hand is better!

The lump of gold

Մայիս ամիս

English 02.05.2023

Իմ ամենասիրելի դասը դա The magic paintbrush։Որովհետև շատ հետաքրքիր էր։

Я перехожу в Среднюю школу

Скоро я перехожу в среднюю школу. Я очень люблю северную школу.Я учусь в этой школе уже 4 года.Мне будет не хватать северную школу но я рада что перехожу в среднюю школу мне очень страшно что там будут очень строгий учители и ещё что я не привыкну к новый школе. В северный школе учитель очень добрые и милые всегда помогают. Мне очень грустно что я больше не увижу эту школу. Это школа стала моей второй семьёй здесь я нашла много друзей и настоящих подруг.

Ուսումնասիրում եմ իմ բլոգը

Բլոգի ուսումնասիրություն

Ուսումնասիրում եմ իմ բլոգը
Աշխատանքի ընթացքը

  • Ներկայացնել բլոգ
    Իմ բլոգում կա 15 բաժին. ՝ Մայրենի,մաթեմատիկա,բնագիտություն, ռուսերեն, ես և շրջակա աշխարհը, իմ գրադարանը, ճամփորդություն, հայրենագիտություն, մաթեմատիկայի ստուգատես, Տարբերվող TV, ուսումնական նյութեր, տեխնոլոգիա, մայրենի ստուգատես, Русский язык 5-класс, ուսումնական երրորդ շրջանը:
  • Գրել բլոգի հրապարակված առաջին նյութի ամսաթիվը, վերնագիրը և հղումը դնել վերնագրի վրա:Իմ առաջին նյութը որը հրապարակված է դա 
    Professions: Ես հրապարակել եմ այս նյութը սեպտեմբերի 6-ին 2022 թվականին։
  • Գրել, թե բլոգը ինչ բաժիններ ունի, որն է դրանցից ամենաքիչն օգտագործում և ինչո՞ւ:
    Իմ բլոգում կա 15 բաժին. ՝ Մայրենի,մաթեմատիկա,բնագիտություն, ռուսերեն, ես և շրջակա աշխարհը, իմ գրադարանը, ճամփորդություն, հայրենագիտություն, մաթեմատիկայի ստուգատես, Տարբերվող TV, ուսումնական նյութեր, տեխնոլոգիա, մայրենի ստուգատես, Русский язык 5-класс, ուսումնական երրորդ շրջանը:Իսկ ամենաաքիչը Տեղնոլոգիան է, որովհետև մենք միայն նկարում ենք։
  • Արդյոք բլոգը համապատասխանում է Սովորողի բլոգին ներկայացվող պահանջներին, ի՞նչ առաջարկներ ունես կարգի հետ կապված։
    Այո, իմ բլոգը համապատասխանում է։
  • Ներկայացրու որևէ մեկի բլոգը, որը շատ ես հավանում և գրիր, թե ինչո՞ւ ես հավանում:
    Ես հավանում եմ իմ դասընկերուհի Մանե Եղիազարյանի բլոգը, որովհետև նա շատ կոկիկ է աշխատում և գեղեցիկ։
  • Գրիր քո, ինչպես նաև ծնողներից որևէ մեկի վերաբերմունքը քո բլոգի և բլոգային ուսուցման վերաբերյալ:

    Ծնողներիս վերաբերմունքը շատ լավ է բլոգային ուսուցման վերաբերյալ։

Օրգանիզմների փոխադարձ կապը և հարմարվածությունը շրջակա միջավայրի պայմաններին

Օրգանիզմների փոխադարձ կապը: Կենդանի օրգանիզմների միջև կան շատ հետաքրքիր, բազմապիսի կապեր: Դրանք պայմանավորում են կենդանի օրգանիզմների սնունդը, ապահովում նրանց բազմացումը և տա­րածումը բնության մեջ, կենդանի օրգանիզմների թվաքանակը: Այդ կա­պերն այդքան էլ պարզ չեն, դրանք կարող են լինել ուղղակի և անուղղակի: Շրջակա միջավայրում մի բույսը կամ կենդանին, սովորա­բար փոխազդում է մի քանի այլ բույսերի և տարբեր կենդանիների հետ: Այդ կապերն այնքան կարևոր են, որ մի բույսի կամ կենդանու անհետացումը կարող է անդրադառնալ մյուս բույսի կամ կենդանու վրա:

Կենդանի օրգանիզմների փոխադարձ կապերը հաճախ որոշվում են նաև նրանց միայնակ կամ խմբային կենսակերպով:

Օրգանիզմների հարմարվածությունը շրջակա միջավայրի պայման­ներին: Կենդանի օրգանիզմները տարածված են կենսոլորտի տարբեր շերտերում՝ ջրում, հողում, օդում: Սակայն նրանցից յուրաքանչյուրը հարմար­ված է իր ապրելու միջավայրին, դրանում կատարվող սեզոնային փոփո­խություններին: Այդ պատճառով նա ունի տարբեր հարմարանքներ:

Չոր պայմաններում ապրող բույսերը ջուր հայթայթում են տարբեր ե­ղանակներով: Մի դեպքում դա մի քանի, նույնիսկ տասնյակ մետր երկարությամբ արմատային համակարգն է, որը հողում հասնում է հողի խորը շերտերին: Այդպիսին է, օրինակ, անապատներում աճող ուղտի փուշը, որի արմատի երկարությունը հասնում է 20 մետրի: Մի այլ դեպքում դա տերևների փոքր մակերևույթն է, դրանց վրա մազմզուկնե­րի զարգացումը: Կան բույսեր, օրինակ՝ կակտուսները, ո­րոնք հյութալի մասերում պաշարում են ջուր:

Ցրտին դիմանալու համար կենդանիները ճարպակալում են, կան այնպիսիները, որոնք ծածկված են փետուրներով կամ բրդով: Կան կենդանի­ներ, որոնք քուն են մտնում: Հողում ապրող շատ կենդանիները կույր են, բայց ունեն սուր հոտառություն. նրանք լավ են տարբերակում հոտերը: Այդ հարմարանքն օգնում է սնունդ գտնել:

Առավել լավ են արտահայտված ջրում ապրելու համար կենդանիների հարմարանքները: Նրանցից շատերն ունեն մարմնի շրջահոսելի ձև, լո­ղակներ և այլն:

Շրջակա միջավայրին կենդանի օրգանիզմների հարմարվածությունը նրանց կառուցվածքի և կենսագործունեության առանձնահատկություննե­րի արդյունք է:

Շրջակա միջավայրին կենդանի օրգանիզմների հարմարվածությունը հարաբերական է: Միջավայրի պայմանների փոփոխման հետ որոշ հար­մարանքներ կարող են կորցնել իրենց նշանակությունը։ Այդ պատճառով մի միջավայրում հարմարված բույսերը և կենդանիները մի այլ միջավայ­րում կարող են ընկճվել և նույնիսկ մահանալ:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Շրջակա միջավայրի պայմաններին հարմարվելու՝ կենդանի օրգա­նիզմների ի՞նչ հարմարանքներ կան: Բերեք օրինակներ: Օրինակ՝ ցրտից պաշտպանվելու համար հաստ մորթի կամ փետուրներ ունեն կամ ճարպը, ջրում ապրելու համար՝ թեփուկնեկ, լողակներ։
  2. Ինչպիսի՞ն է կենդանի օրգանիզմների հարմարվածությունը: Ինչ­պե՞ս հասկանալ այն, որ նրանց հարմարվածությունը հարաբերա­կան է: Եթե պայմանները փոխվեն կարող են ադապտացվել կամ մահանալ։
  3. Դիտեք շրջապատի բույսերի և կենդանիների փոփոխությունները՝ շրջակա միջավայրի պայմաններից կախված: Փորձեք ներկայաց­նել բույսերի և կենդանիների սեզոնային փոփոխությունների ժամ­կետները: Բույսերը գարնանը սկսում են աճել, կանաչել, որովհետև շատ ջուր կա անձրևներից։ Ամռանը ջուրը քիչ է, բույսերը մի մասը չորանում են կամ պտուղներ են տալիս։ Աշնանը շառերը և բույսերը չորանում են, իսկ ձմռանը
  4. Եթե շրջապատում տեսել եք բարդի, թխկի և սզնի, ապա փորձեք հիշել, թե ե՞րբ և ի՞նչ հերթականությամբ են դրանք ծաղկում:
Skip to toolbar