Դասարանում 28.04.2022

Անտուան դը Սենտ Էքզյուպերի. Փոքրիկ իշխանը (հատված 2)

Ես շատ ուշ հասկացա, թե նա որտեղից էր եկել: Փոքրիկ իշխանն անընդհատ հարցեր էր տալիս, իսկ իմ հարցերը կարծես չէր լսում: Ինձ համար ամեն ինչ հետզհետե պարզ դարձավ պատահական և հենց այնպես ասված նրա խոսքերից: Այսպես, երբ փոքրիկ իշխանն առաջին անգամ (տեսնել) իմ ինքնաթիռը, հարցրեց ինձ.

 

— Սա ի՞նչ առարկա է:

 

— Սա առարկա չէ: Սա թռչում է: Սա ինքնաթիռ է: Իմ ինքնաթիռը:

 

Եվ ես հպարտ-հպարտ հասկացրի նրան, որ թռչել գիտեմ:

 

— Ո՞նց թե,- բացականչեց նա,- դու երկնքի՞ց ես իջել:

 

— Այո՛,- համեստորեն պատասխանեցի ես:

 

— Ի՜նչ ես ասում, շատ հետաքրքիր է…

 

Եվ փոքրիկ իշխանն այնքա՜ն գեղեցիկ, այնքան զրնգուն ծիծաղեց, որ տրամադրությունս լրիվ փչացավ: Ես չեմ սիրում երբ իմ ձախորդություններին անլուրջ են վերաբերվում: Հետո նա ավելացրեց.

 

— Ուրեմն դու էլ ես երկնքից իջել: Իսկ ո՞ր մոլորակից ես եկել:

 

Ինձ թվաց, թե ես կռահեցի նրա խորհրդավոր հայտնության գաղտնիքը և, առանց այլևայլության, հարցրի.

 

— Ուրեմն դու այլ մոլորակի՞ց ես եկել:

 

Բայց նա չպատասխանեց: Նա գլուխը մեղմորեն օրորում էր՝ հայացքը չկտրելով իմ ինքնաթիռից.

 

— Հնարավոր չէ. դու սրանով չէիր կարող շատ հեռվից գալ…

 

Նա (ընկնել) երազանքների գիրկը, և դա երկար տևեց: Այնուհետև, գրպանից հանելով իմ նկարած գառնուկը, սկսեց խորասուզված հիանալ իր գանձով:

 

Չեք կարող պատկերացնել, թե որքան ինձ հետաքրքրեց «այլ մոլորակների» մասին նրա կիսախոստովանությունը: Եվ ես փորձեցի որքան հնարավոր է շատ բան իմանալ:

 

— Որտեղի՞ց ես եկել, սիրելի՛ մանչուկ: Որտե՞ղ է քո տունը: Ո՞ւր ես ուզում տանել իմ գառնուկին: Երկար ու լուռ մտորելուց հետո նա պատասխանեց.

 

— Լավ արեցիր, որ ինձ արկղ տվիր. գիշերներն իմ գառնուկը հենց նրա մեջ էլ կքնի:

 

— Դե իհարկե՛: Եվ եթե դեմ չես, քեզ կտամ նաև մի պարան, որպեսզի ցերեկվա ժամերին նրան (կապել): Ցից էլ կտամ:

 

— Նրան կապե՞մ… Դու էլ հո չասի՜ր:

 

— Ախր, եթե չկապես, գառնուկը կարող է գնալ՝ ուր խելքին փչի, ու մի տեղ կկորչի…

 

Եվ իմ բարեկամը նորից զրնգուն ծիծաղեց.

 

— Բայց ո՞ւր կարող է գնալ:

 

— Ուր խելքին փչի: Կգնա ուղիղ, մինչև…

 

Փոքրիկ իշխանը լուրջ տեսքով ընդհատեց ինձ.

 

— Ոչինչ, թող գնա, իմ տունը շա՜տ փոքր է:

 

Նա կարծես մի քիչ (տխրել), հետո շարունակեց.

 

— Եթե անընդհատ ուղիղ գնաս, շատ հեռու չես գնա…

 

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

դարձավ

 

խորհրդավոր

 

գաղտնիքը

 

փորձեցի

 

2.Ի՞նչ է նշանակում անընդհատ բառը.

ա/ չընդհատվող

 

բ/ ընդհանուր

 

գ/ընդհանրապես

 

դ/ հատ-հատ

 

3.Դու՛րս գրիր թավ (հաստ գծերով գրված) և ընդգծված բառերի հականիշները.

պարզ-բարդ

 

գեղեցիկ-տգեղ

 

երկար-կարճ

 

ուղիղ-ծուռ

 

4.Տրված բառերը դարձրո՛ւ հոգնակի.

ա/ հարց-հարցեր

 

բ/ նկար-նկարներ

 

գ/ գառ-գառեր

 

դ/ մոլորակ-մոլորակներ

 

5.Դու՛րս գրիր տեքստի մեջ փակագծերում առնված բայերը (գործողություն ցույց տվող բառերը) և դի՛ր անհրաժեշտ ձևով (համապատասխանեցրո՛ւ տեքստին):

(տեսնել)     տեսնելով

 

(ընկնել)    ընկավ

 

 (կապել)     կապես

 

(տխրել)  տխրեց

 

6.Դո՛ւրս գրիր փոքրիկ իշխանի ծիծաղը բնութագրող բառերը:

գեղեցիկ,  զրնգուն

7. Ինչո՞ւ հեղինակի տրամադրությունը փչացավ.

 

ա/ ինքնաթիռը գեղեցիկ չէր նկարել

 

բ/նա չէր սիրում, որ իր ձախորդություններին անլուրջ էին վերաբերվում

 

գ/ փոքրիկ իշխանը իր նկարած ինքնաթիռը չէր հավանել

 

դ/փոքրիկ իշխանը չհրավիրեց իր մոլորակ

 

8. Փոքրիկ իշխանը ի՞նչ հարցրեց, երբ առաջին անգամ տեսավ ինքնաթիռը.

Փոքրիկ իշխանը հարցրեց․

 

-Սա ի՞նչ առարկա է:

9. Հեղինակի կարծիքով ̀ ո՞ւր կարող էր գնալ գառնուկը.

Գառնուկը կարող է գնալ ուր խելքին փչի։

 

10. Բացատրի՛ր «Ուղիղ գնաս, շատ հեռու չես գնա» միտքը:

 

Եթե գնաս ուղիղ ու հանդիպես պատի հետո կգնաս հետ։

Leave a Reply