Դասարանում 04.05.2022

Անտուան դը Սենտ Էքզյուպերի. Փոքրիկ իշխանը (հատված 3)

Հինգերորդ օրը բացահայտեցի փոքրիկ իշխանի կյանքից ևս մի գաղտնիք, ու դարձյալ գառնուկի շնորհիվ: Առանց որևէ նախաբանի, նա ինձ մի անսպասելի հարց տվեց, որը, երևի, երկար մտորումների արդյունք էր:

 

Եթե գառնուկը թփեր է ուտում, ուրեմն ծաղիկներ է՞լ (ուտել):

 

— Ոչխարն ուտում է ամեն ինչ:

 

— Հա՞, նույնիսկ փշո՞տ ծաղիկներ:

 

— Բա փշերն ինչի՞ համար են:

 

Ես չգիտեի: Այդ պահին ես շատ էի զբաղված. փորձում էի դուրս քաշել շարժիչի մեջ լռված հեղույսը: Եվ շատ անհանգիստ էի, որովհետև օդանավիս անսարքությունն ավելի ու ավելի վտանգավոր էր դառնում, իսկ օր օրի պակասող խմելու ջուրը նշան էր, որ վերջը լավ չի լինելու:

 

— Բա փշերն ինչի՞ համար են:

 

Փոքրիկ իշխանն իր տված հարցերը երբեք անպատասխան չէր թողնում:

 

Փչացած հեղույսի պատճառով տրամադրությունս ընկել էր, և ես հենց այնպես պատասխանեցի.

— Փշերը ոչ մի բանի պետք չեն, փշերի օգնությամբ ծաղիկներն ընդամենը արտահայտում են իրենց չարությունը:

 

— Ի՜նչ ես ասում…

 

Եվ փոքր-ինչ լռելուց հետո մի տեսակ հիշաչարությամբ նետեց.

 

— Չե՛մ հավատում: Ծաղիկները թույլ են: Եվ շատ միամիտ են: Նրանք ամեն կերպ (փորձել) համարձակ երևալ: Նրանց թվում է, թե իրենց փշերով կարող են բոլորին վախեցնել:

 

Ես ոչինչ չպատասխանեցի: Այդ պահին միտքս ուրիշ տեղ էր. «Եթե հեղույսը դուրս չեկավ, մուրճով կխփեմ ու ջարդելով կհանեմ»: Փոքրիկ իշխանը նորից մտքերս իրար խառնեց.

 

— Եվ դու կարծում ես, թե ծաղիկները…

 

— Չէ՛, չէ՛: Ես ոչինչ չեմ կարծում: Ես քեզ հենց այնպես ասացի: Հիմա լուրջ գործով եմ զբաղված:

 

Նա ապշած ինձ նայեց.

 

— Լուրջ գո՜րծ:

 

Փոքրիկ իշխանը (նայել) ձեռքիս մուրճին, քսայուղի մեջ թաթախված մատներիս և այն առարկային, որի վրա կռացել էի, և որը նրան չափազանց տգեղ էր թվում:

 

— Այնպես ես խոսում, կարծես մեծահասակ լինես:

 

Այդ խոսքերից մի քիչ (ամաչել): Իսկ նա շարունակեց անողոք շեշտով:

 

— Չեղա՛վ, դու ամեն ինչ շփոթում ես…Դու խառնում ես ամեն ինչ:

 

Նա իսկապես շատ էր բարկացել: Քամին խաղում էր նրա ոսկեգանգուր մազերի հետ:

 

— Ես մի մոլորակ գիտեմ որտեղ մորեգույն դեմքով մի մարդ է ապրում: Նա ոչ մի անգամ ծաղկից հոտ չի քաշել: Ոչ մի անգամ աստղերին չի նայել: Երբեք ոչ մեկի չի սիրել: Նա միշտ զբաղված է եղել թվեր գումարելով: Եվ ամբողջ օրը քեզ նման անընդհատ նույն բանն է կրկնում. «Ես լո՜ւրջ մարդ եմ, ես լո՜ւրջ մարդ եմ», և գոռոզությունից փքվում է: Բայց նա մարդ չէ, նա սո՛ւնկ է:

 

— Ի՞նչ է:

 

— Սո՛ւնկ է:

 

Փոքրիկ իշխանը զայրույթից գունատվել էր:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

գաղտնիք

 

վերջը

 

համարձակ

 

ջարդելով

 

2.Ի՞նչ է նշանակում անհանգիստ բառը.

 

ա/ հանգիստ չունեցող

 

բ/ անհամբեր

 

գ/ անընդհատ աշխատող

 

դ/ անընդհատ հանգստացող

 

3. Գրի՛ր տրված բառերի հականիշները.

ա/ վտանգավոր-անվտանգ

 

բ/ չարություն-բարություն 

 

գ/ թույլ-ուժեղ 

 

դ/ տգեղ-գեղեցիկ 

 

4. Տրված գոյականների դիմաց գրի՛ր դրանց հոգնակին.

 

ա/ ծաղիկ  ծաղիկներ

 

բ/ իշխան  իշխաներ

 

գ/ քամի  քամիներ

 

դ/ փուշ  փշեր

 

5. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Սխալ տարբերակն ընդգծի՛ր:

 

ա/ մորեգույն-ածական

 

բ/ ծաղիկ-գոյական

 

գ/ հինգ -թվական

 

դ/ ոսկեգանգուր-գոյական

 

6. Դու՛րս գրիր տեքստում փակագծերի մեջ դրված բայերը(գործողություն ցույց տվող բառերը) և դիմացը գրի՛ր անհրաժեշտ ձևերը (համապատասխանեցրո՛ւ տեքստին):

 


(ուտել)   ուտում

 

(փորձել) փորձեցին

 

(նայել)  նայելով

 

(ամաչել)  ամաչեց

7. Տեքստից դու՛րս գրիր Փոքրիկ իշխանին նկարագրող արտահայտությունը:

—Այդ պահին միտքս ուրիշ տեղ էր. «Եթե հեղույսը դուրս չեկավ, մուրճով կխփեմ ու ջարդելով կհանեմ»: Փոքրիկ իշխանը նորից մտքերս իրար խառնեց.—————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

 

8. Ինչո՞ւ էր անհանգստացած Փոքրիկ իշխանը.

 

ա/ որ ոչխարը կարող էր ուտել իր միակ ծաղկին:

 

բ/ որ ինքնաթիռի շարժիչը անսարք էր:

 

գ/ որ քամի էր:

 

դ/ որ ինքնաթիռները թռչում են:

 

9. Հեղինակը Փոքրիկ իշխանի ո՞ր խոսքերից ամաչեց:

 

_Այնպես ես խոսում, կարծես մեծահասակ լինես։ __________________________________________________________________________________________________________________________________________

 

10. Փոքրիկ իշխանի կարծիքով ̀ ծաղիկների փշերն ինչի՞ համար են:

 

Փշերը ոչ մի բանի պետք չեն, փշերի օգնությամբ ծաղիկներն ընդամենը արտահայտում են իրենց չարությունը: —————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

 

11.Ինչո՞ւ էր փչացել օդանավի շարժիչը:

 

Օդանավակի մեջ եղյուզ էր։ ______________________________________________________________________

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *