Շնորհավոր ծնունդդ, Հովհաննես Թումանյան

Առաջարկում եմ շնորհավորական տեսանյութի կամ ռադիոնյութի երեք տարբերակ՝

 

1.Կարդում ենք Թումանյան — Ընտրի՛ր Թումանյանի ստեղծագործություններից մեկը կամ մի քանիսը, կարդա՛ ընտանիքիդ անդամների հետ միասին: Ձայնագրի՛ր կամ տեսագրի՛ր: Տեղադրի՛ր բլոգումդ:

Առաջին վարժապետի ու դպրոցի մասին

Մի օր էլ մեր դռանը մայրս ճախարակ էր մանում, ես խաղում էի, մին էլ տեսանք, քոշերը հագին, երկար մազերով ու միրուքով, երկաթե գավազանը չրխկացնելով, մի օտարական անցավ։

2. Խաղում ենք Թումանյան — Ընտրի՛ր Թումանյանի հեքիաթներից մեկը, ընտանեկան թատրոնի վերածի՛ր-բեմադրի՛ր, տեսագրի՛ր և տեղադրի՛ր բլոգումդ:

2.Գալիս է մի դերձակ։ Ասում է․

 

— Ներողությո՛ւն, թագավո՛ր, ես վաղ պիտի գայի, ուշացա։ Երեկ շատ անձրև եկավ, կայծակները տրաքեցին, երկինքը պատռվեց, գնացել էի կարկատելու։

 

— Հա՛, լավ ես արել,— ասում է թագավորը,— բայց լավ չէիր կարկատել, էս առավոտ էլ մի քիչ անձրև թափվեց։

 

Սա էլ է դուրս գնում։

3. Երգում ենք Թումանյան- Ընտրի՛ր Թումանյանի բանաստեղծությունների հիման վրա գրված երգերից մեկը կամ մի քանիսը, երգի՛ր ընտանիքիդ անդամների հետ միասին, տեսագրի՛ր կամ ձայնագրիր: Տեղադրի՛ր բլոգումդ:

ԵՐԿՈՒ ՍԵՎ ԱՄՊ․ Թումանյան

Վաղուց թողած բարձր ու կանաչ

Գահը իրենց հանգըստության,

Երկու սև ամպ, հողմի առաջ

Գընում էին հալածական։

 

Հողմը սակայն չար հոսանքով

Բաժնել, ջոկել չէր կարենում,

Ինչքան նըրանց լայն երկնքով

Դես ու դեն էր քըշում, տանում։

 

Ու անդադար գընում էին՝

 

Քըշված հողմի կատաղությամբ,

Իրար կըպած ու միասին,

Երկու սև ամպ, երկու սև ամպ…

4․Կարող ես առաջարկել և իրականացնել շնորհավորանքի քո տարբերակը։

Փետրվարի 19-ը Հովհաննես Թումանյանի ծննդյան oրն է։1869թվականի փետրվարի 19 ին է ծնվել Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը։ Ես շատ եմ սիրում Հ․ Թումանյանի ստեղծագործությունները։Կարդացել եմ Հ․ Թումանյանի հեքիաթները։Ես ծնողներիս հետ գնացել եմ Լոռվա մարզ՝ Դսեղ գյուղ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան։Շատ գեղեցիկ էր:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *