Ուսումնական գարուն. Հայրենագիտություն

«Բարեկամության ձեռքեր» յուրօրինակ մարմարե հուշարձանը գտնվում է «Երիտասարդական» մետրոյի կայարանի հարևանությամ, այն նվեր է Երևանին Իտալիայի Կարարա քաղաքից։ Քանդակը հանդիսանում է մայրաքաղաք Երևանի և Իտալիայի Կարրարա քաղաքի եղբայրության խորհրդանիշը։

Հուշարձանը հետաքրքիր պատմություն ունի. 1961 թվականին հայ քանդակագործ Արա Հարությունյանը Կարարայում մասնակցել է բիենալեին: Մի խումբ այլ մասնակիցների հետ նա այցելեց տեղի հայտնի քարհանքը, որտեղ նկատեց հսկայական հուշարձանի բեկորներ՝ գլուխ, ձեռքեր և ոտքեր: Պարզվեց, որ դա Հիսուս Քրիստոսի անավարտ արձան է։ Քանդակագործին չէր հաջողվել հովանավորներ գտնել աշխատանքն ավարտելու համար։ Նկատելով հայ քանդակագործի հետաքրքրությունը այս բեկորների նկատմամբ՝ սեփականատերերը դրանք առաջարկել են նրան։ Հարությունյանը, Հայաստան վերադառնալուն պես, Երևան քաղաքի գործկոմի ղեկավար Գրիգոր Հասրաթյանին ներկայացրել է նման արձան ունենալու գաղափար, որը վերջինս շատ է հավանել:

Հասնելով Երևան,  ձեռքերը նոր հորինվածք ստացան քանդակագործ Արա Հարությունյանի կողմից և տեղադրվեցին Երևանի Օղակաձև զբոսայգում:

Ավելի քան երկու մետր բարձրությամբ մարմարյա երկու ձեռքերը Հավանայում գտնվող Հիսուս Քրիստոսի ձեռքերի կրկնօրինակն են։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *