Երբ երկինք եմ նայում…

Երբ երկինք եմ նայում հիշում եմ իմ պապիկին։Նա շատ ժպտասեր և բարի մարդ էր, ցավոք սրտի ես իրան այդքան լավ չեմ հիշում նա մահացավ երբ ես հլը պուճուր էի, տատիկիս պատմելով իմ պապիկ շատ բարի խելացի և միշտ բոլորին օգնում էր, ես շատ կցանկանայի տեսնել իրան և ամուր գրկեյ բայց ցավոկ սրտի դա անհնար է, ես միշտ անցնելիս նայում եմ երկինքին և ժպտում եմ որովհետեւ հիշում եմ պապիկիս։

գործնական քերակնություն

  1. Կետերը փոխարինի՛ր տրված բառերից մեկով: Համեմատի՛ր բառի իմաստները տարբեր նախադասություններում:

Փափկել, սուր, ալիք, փչել:

  • Սուր դանակ է պետք, որ այդ բիծը քերեմ:
  • Շատ սուր մարդ է ընկերս, նրա խոսքը լսել չի լինում առանց ծիծաղի:
  • Ալիքը խորտակված նավի մի բեկոր ափ հասցրեց:
  • Կյանքի ալիք նրան շպրտել էր ընտանիքից հեռու:
  • Քամին փչում էր ամբոդջ ուժգնությամբ:
  • Ընկերները գիտեին, որ նա փչումէր, ոչ մի վագրի էլ չի հանդիպել: Մոմն արևից փափկել ու ծռմռվել էր:
  • Մի քանի քաղցր խոսքից փափկել էր, չորությունից ու խստությունից հետք չէր մնացել:

2. Ընդգծված բառը նախադասության մեջ ի՞նչ իմաստով է գործածված: Այդ բառը ո՞ր նախադասության մեջ է իր հիմնական իմաստով գործածված:

  • Ինչո՞ւ ես խաղալիքներդ շաղ տվել, հավաքի՛ր:
  • Բոլոր ընկերներիդ հավաքի՛ր ու զգուշացրո՛ւ:
  • Ամեն օր պիտի հավաքես անկողինդ:
  • Ո՞վ է երբևէ այդքան բերք հավաքել:
  • Եթե չես ուզում, որ մարդիկ հուզմունքդ տեսնեն, հավաքի՛ր քեզ:

3. Տրված բառերը տեղադրի՛ր կետերի փոխարեն՝ համապատասխանեցնելով նախադասություններին:

Խռպոտ, դժոխք, գործընկեր, ոգևորվել, զառիվայր, անկոտրում, ընդհատել, միանգամայն:

  • Տոթ էր, աղմուկ ու խառնաշփոթ. կարծես դժոխք լիներ:
  • Գլորվում էր զառիվայր լանջով:
  • Ձայնն էլ խզված էր ու խռպոտ:
  • Առանց ընդհատելու լսեցին նրա ամբողջ ելույթը ու հետո նստեցին մտամոլոր:
  • Դու միանգամայն անտեղյակ ես, դրա համար էլ խոսքդ չեն լսում ու աղմկում են:
  • Անկոտրում ոգի ունի, հեշտ չէ նրան ծնկի բերել:
  • Միանգամից ոգևորվում է ու կպչում գործի:

4. Ընտրի՛ր վերնագրերից մեկը և ստեղծագործի՛ր.

  • Եթե մի օր հանդիպեմ նրան…
  • Սպասում
  • Մի դեպք պատմեմ մանկությունից
  • Խաղաղություն
  • Երբ երկինք եմ նայում…
  • Վերնագիր` քո ցանկությամբ

Կարդում ենք Երազիկ Գրիգորյանի հեքիաթները

ԵՐԵՔ ՓՈՔՐ ՔԱՅԼ, ԵՐԿՈՒ ՄԵԾ ՔԱՅԼ

Դիպլոդո անունով դինոզավրը բացատում պարի էր գնում: Դինոզավրենց պարի դասատուն երկու ոտքից կաղ էր: Նրա սաներից միայն Դիպլոդոն էր պարի շարժումնեը ճիշտ անում: Մյուսները նույնությամբ կրկնում էին դասատուի ցույց տված ձևով:

-Երե՛ք, չո՛րս, գնացի՜նք…,-ամեն պարապմունքին դասատուն իր սաներին տասներկու անգամ կրկնել էր տալիս պարը:- Երեք փոքր քայլ, երկու մեծ քայլ, առջևի թաթերը բարձրացնում ենք գլխից վերև, ծա՛փ, տեղում կիսապտույտ… ապրե՜ք… թաթերն իջեցնում ենք, երեք փոքր քայլ, երկու մեծ քայլ: Վե՛րջ: Նորից ենք սկսում: Մարմինը ձիգ, քայլերը գեղեցիկ: Երե՛ք, չո՛րս, գնացի՜նք…

Ամեն անգամ «մարմինը ձիգ, քայլը գեղեցիկ» հրահանգի ժամանակ Դիպլոդոն սպասում էր, որ պարի դասատուն իրեն օրինակ կբերի, մյուսներն էլ կնայեն ու իրենց քայլերը ճիշտ կանեն: Բայց դասատուն այդ մասին ոչինչ չէր ասում: Իսկ պարապմունքից հետո նա միշտ ասում էր դինոզավրին.

Реклама

-Դու շատ պիտի աշխատես, Դիպլոդո: Բնությունից օժտված լինելը քիչ է:

-Բնությունի՞ց,-հարցնում էր Դիպլոդոն: Նա ոչ մի կերպ չէր հասկանում, թե իրենց պարի բացատը, բացատը բոլորած ծառերը, ներքևում հոսող գետն ու բլրաձորակային անհարթություններն ինչ կապ ունեն իր պարելու հետ: Բայց ամեն անգամ դինոզավրի հարցին պատասխանելու փոխարեն պարի դասատուն կիսագաղտնի շշնջում էր.

-Պոչդ որ չլիներ, է՜, աշխարհում քեզ նման պարող չէր լինի:

Ասում էր դինոզավրենց պարի դասատուն ու գնում էր երկու ոտքից կաղալու:

-Պո՞չս,- հարցնում էր դինոզավրը` արդեն գնացած պարի դասատուին:

Իհարկե, չի կարելի ասել, թե դինոզավր Դիպլոդոյի պոչը պարելիս չէր խանգարում: Բայց դա ի՞նչ պատճառ էր, որ Դիպլոդոյի պոչը չլիներ: Պոչով, թե անպոչ` աշխարհում Դիպլոդոյի նման պարող չկար, որովհետև մյուս բոլոր պարողները նույնությամբ կրկնում էին դասատուի շարժումները:

Պարապմունքից հետո Դիպլոդոն իր պարի դասատուի ասածն էր անում` շատ էր աշխատում: Կրկնում ու կրկնում էր պարային շարժումները: Տասներկու անգամ: Հետո էլի տասներկու անգամ: Չէ՞ որ շուտով իրենց պարի խումբը համերգ էր տալու: Ովքեր ասես, որ չէին գալու: Պարի դասատուն այդ համերգի մասին ասում էր «շատ պատասխանատու համերգ»:

Մի քանի պարապմունք անց կենդանիներն ամեն տեղից հավաքվել էին բացատում` պարի խմբին դիտելու: Օձը, դեռ համերգը չսկսած` ֆշշացնում էր, կոկորդիլոսը, դեռ համերգը չսկսած` հուզվել, լաց էր լինում: Կրիան էլ, դեռ համերգը չսկսած` բոլորին ասում էր. «Դե, վերջապես մի տեղ գտեք, նստեք: Բան չի երևում»:

Իսկ պարի խումբը լարված-կանգնած էր պարի բացատի եզրով շուրջպար բռնած մեծ-մեծ ծառերի հետևում: Դասատուն երկու ոտքից կաղալով վազվզում էր ու խորհուրդներ տալիս իր սաներին.

-Մարմինը ձիգ, քայլերը գեղեցիկ: Երե՛ք, չո՛րս, գնացի՜ք…

Եվ ահա խումբը պարային շարժումներ անելով մտավ բացատ: Դիպլոդոն իր անտեղի կաղացող ընկերների համար շատ էր անհանգստանում, բայց հույս ուներ, որ հավաքվածներն առանձնապես չեն նկատի: Ու կարծես այդպես էլ եղավ: Ամեն ինչ շատ լավ էր ընթանում: Դասատուն մի մեծ թփի հետևից կիսաձայն հուշում, հրահանգներ էր տալիս.

-Երեք փոքր քա՛յլ, երկու մեծ քա՛յլ, առջևի թաթերը բարձրացնում ենք գլխից վերև, ծա՛փ… տեղում կիսապտո՛ւյտ…

Ու կիսապտույտ տված պարի խումբը մեջքով դեպի հանդիսատեսը շրջված` շարունակում էր պարել ու շարժել` ով պոչ ուներ` պոչը, ով պոչ չուներ` պոչի տեղը:

Մեկ էլ մի ահավոր աղմուկ բարձրացավ: Դիպլոդոն կեսից հասկացավ, որ նստածները ոչ թե հիացած բղավում, այլ ծիծաղից մեռնում են: Ինչ ուզում ես ասա, երկու ոտքից կաղալով կիսապտույտ անելն, իրոք, շատ ծիծաղելի է: Խումբը մի անգամ էլ տեղում կիսապտույտ արեց, դեմքով շրջվեց դեպի հանդիսատեսը, ու Դիպլոդոն նայեց քահ-քահ ծիծաղողներին: Բայց նրանք կարծես ինչ-որ պոչի վրա էին ծիծաղում… Դա ինչ-որ պոչ չէր: Դիպլոդոյի պոչն էր: Որը գուցե պարելիս մի քիչ խանգարում էր, բայց Դիպլոդոյի՛ն էր խանգարում:

Խումբը շարունակում էր երկու ոտքից կաղալով պարել: Բայց Դիպլոդոյի` հետևում մնացած պոչը հանդիսատեսին հանգիստ չէր տալիս: Ծիծաղում ու ծիծաղում էին: Ահա և քեզ` շատ պատասխանատու համերգ: Դիպլոդոն թողեց պարելը, շրջվեց, նայեց իր պոչին, նայեց պարողներին, նայեց ծիծաղողներին, ինչ-որ անհասկանալի բաներ քրթմնջաց, պոչը քաշեց ու գնաց: Բնությունից օժտված Դիպլոդոն երեք փոքր քայլ, երկու մեծ քայլ անելով գնաց բլուրների կողմը: Դա բոլո՛րը տեսան: Բայց դինոզավր Դիպլոդոյին էլ երբեք ոչ ոք չտեսավ:

Եր-բե՛ք:

ՊԱՏՌՎԱԾ ՎԵՐՆԱԳՐՈՎ ՀԵՔԻԱԹ

Ճիշտն ասած, այս հեքիաթը շատ երկար է:Բայց ես ձեզ կպատմեմ նրա մի մասը միայն: Իսկ ավելի ճիշտ, ես ձեզ կպատմեմ այն, ինչ կարդացել եմ հեքիաթների մի պատառոտված գրքից մնացած թերթի վրա: Ես ձեզ համար նույնիսկ կնկարեմ այդ էջը: Ահա այն: (Հեքիաթի վերնագիրն էլ էր պատռված: Եթե ուզում եք՝ ինքներդ վերնագրեք):

Ու հաստատ այդպես էլ եղել է
Թրթուրը նախապես գիտեր այդ
Բայց նրանց մեջ ամեն ինչ այնքան
ու այնքան փոխադարձ էր: Դե, ուրեմն, իմացիր
Քնելուց առաջ մեծ ճագարները փոքր ճագարներին պատմում էին թրթուրների մասին, թե ինչպես են քնքուշ թրթուրիկներն ընկնում ճագարների գլխին ու երջանկացնում նրանց:
Գլխին թրթուր ընկած ճագարներին մյուս ճագարները մի տեսակ բարի նախանձով էին նայում ու հոգոց հանում. «Տեսնես ես կգտնե՞մ իմ թրթուրիկին»:
Այսպես, ճագարներն ամեն գիշեր լսում էին թրթուրի մասին հեքիաթն ու քնում:
Մի սպիտակ ճագար կար: Նա քնել չէր սիրում, որովհետև ափսոսում էր փակել իր սիրուն, մոխրագույն աչքերը: Բայց նա ամեն օր ճիշտ ժամանակին պառկում էր, որ լսի թրթուրի մասին հեքիաթը: Լսում էր հեքիաթը, ամուր գրկում տատիկի կարած շորե թրթուրիկն ու հավատում, որ մի օր անպայման իր գլխին էլ թրթուր կընկնի:
Ցերեկները, ինչքան էլ ցուրտ լիներ, ճագարը գլխարկ չէր դնում: Վախենում էր, որ թրթուրիկը կընկնի իր գլխին ու ինքը չի զգա: Այսպես, մի օր ճագարի գլուխը սառեց ու հիվանդացավ խեղճը:
«Մուրաբայով թեյ կխմե՞ս»,- հարցրին նրան: «Հյութ կխմե՞ս»,- հարցրին քիչ հետո: Բայց ճագարը խմել չէր ուզում: Ուտել էլ չէր ուզում: Ուզում էր լսել թրթուրի մասին հեքիաթը՝ իրար հետևից, նորից ու նորից: Հեքիաթը դեռ հինգ անգամ էին պատմել, երբ ճագարի գլխին մի բան ընկավ: Նա թաթիկները տարավ դեպի գլուխը: Ճագարի մոխրագույն աչքերն ուրախությունից փայլեցին: Տաքությունից վառվող նրա թաթիկներում ինքնամոռացության մեջ ընկած մի թրթուրիկ էր:
«Ի՜նչ լավ է, որ եկար: Դու գտար ինձ, իսկ ես գլխին թրթուր ընկած ճագար դարձա»:
Այս խոսքերը ճագարն ասաց համարյա մտքում, բայց թրթուրիկը լսեց նրան:
Ճագարն իր տաք թաթիկներով մաքրեց թրթուրիկի վրա-գլուխը: Հետո նրան զվարճացնելու համար ցույց տվեց իր ունեցած ամենալավ բանը. տատիկի կարած շորե թրթուրիկը: Թրթուրիկն էլ փոխադարձաբար զվարճացրեց նրան՝ պատմելով այն մասին, թե ինչպես ինքը, դեռ շատ փոքր հասակից, առանց նկարչական դպրոց հաճախելու նկարել է իմացել, ու որ բոլորը հիացել են իր նկարներով: Նաև այն մասին ասաց, որ ինքը բոլոր գույներից ամենաշատը սպիտակն է սիրում: Ճագարն ամոթխած նայեց իր վրայի սպիտակ գույնին:
Ասում են՝ այս դեպքից հետո ճագարի տաքությունն իջավ: Թրթուրիկն էլ ինքնամոռացության մեջ չէր ընկնում: Իսկ թե ընկնում էր, ճագարի կողքին լինելու ուրախությունից միայն: Ճագարն էլ ցուրտ օրերին արդեն գլխարկ էր դնում: Բայց որ ճիշտն ասենք, սիրունության համար էր դնում, որովհետև ինչքան էլ ցուրտ լիներ, չէր հիվանդանա: Հաստատ գիտեր, որ չի հիվանդանա:
Ճագարիկն ու թրթուրիկը միշտ միասին էին: Միայն երբեմն բաժանվում էին, որ կարոտեն իրար: Երեկոները գնում էին խաղահրապարակ, պպզում ու ասֆալտի վրա գունավոր կավիճներով իրար էին նկարում: Նկարներում երկուսն էլ թևեր ունեին:
Ու անձրևը չէր մաքրում այդ նկարները:

ՍԱՐՆ Ու ԱՄՊԸ

Ամպի ստվերն ընկել էր մեծ սարի վրա:
– Գագաթիցդ քիչ ներքև՝ աջ կողմիդ վրա, մի կտոր գիշեր կա, սա՛ր,- ասաց ամպը:
– Դա գիշեր չէ,- պատասխանեց սարը:- Ուշադիր նայիր: Պետք է որ ճանաչես նրան:
– Ես շատ եմ ճամփորդել ու շատ բան գիտեմ: Երբեմն, իսկապես, ծանոթ է թվում նա, ում առաջին անգամ ես տեսնում: Բայց ես գիշերը լավ եմ ճանաչում, ու այն, ինչ տեսնում եմ հիմա….,- ուզում էր շարունակել ամպը, բայց սարը նրա խոսքը կտրեց.
– Եթե դու լավ ես ճանաչում գիշերը, ասա՝ նա որտե՞ղ է պահում ստվերները:
– Ինչո՞ւ ես հարցնում,- սրտնեղեց ամպը:
– Ուզում եմ, որ դու իսկապես ճանաչես գիշերը:
– Ինչի՞դ է պետք: Կարող ես չմտահոգվել:
– Չեմ կարող: Քո ստվերն ընկել է ինձ վրա, ու իմ սիրտը հիմա թրթռում է քեզ համար:
– Ի՞նչ ստվեր:
– Ուշադիր նայիր. գագաթիցս քիչ ներքև՝ աջ կողմիս վրա:
– Ուզում ես ասել….
– Որ դա քո ստվերն է:
– Այսինքն ես ինքս ի՞նձ եմ նայում: Ուրեմն, ես ինձ մի կտոր գիշե՞ր եմ կարծել:
– Որովհետև չես ճանաչում գիշերը:
– Ես չեմ ճանաչում ինքս ինձ:
– Ճանաչի՛ր: Հիմա դու քեզ տեսնում ես ինձ վրա:
Ամպը երկար նայեց սարին:
– Դու էլ քո ստվերը գցիր ինձ վրա, սա՛ր: Իմ սիրտը կթրթռա քեզ համար, ու դու էլ քե՛զ կճանաչես քո ստվերով:
Սարը քիչ մթնեց:
– Դու շատ ես ճամփորդել, իսկ ես շատ եմ ապրել: Ու մի բան հաստատ գիտեմ. ես չեմ կարող իմ ստվերը գցել քեզ վրա:
– Դու շատ ես ապրել, բայց ես մի բան հաստատ գիտեմ. առանց այդ էլ իմ սիրտը կթրթռա քեզ համար,- դողացող ձայնով ասաց ամպն ու սարը փշաքաղվեց:
– Ասա՜ ինձ, ամպ, ես ի՞նչ տեսք ունեմ:
– Դու փառահեղ ես: Քեզ վրա խոտ ու քարեր կան: Ես ճանապարհին սարեր շատ եմ տեսել, բայց ոչ մեկն այսպիսի խոտ ու այսպիսի քարեր չուներ: Ես հիանում եմ քեզնով:
– Ինձ վրա երբեք ծաղիկներ չեն աճել,- շշնջաց սարը:
Ամպը չլսելու տվեց ու շարունակեց.
– …Իսկ ես, որ մինչև քեզ հանդիպելը չգիտեի էլ, թե ինչպիսին եմ, քիչ հետո չեմ լինի: Հազարավոր ամպեր կանցնեն քո վրայով ու քեզ կտան իրենց ստվերը, ու ես…: Ես միայն մի բան եմ ուզում. որ ինձ չմոռանաս:
– Ես միայն մի բան եմ ուզում. որ ինձ չմոռանաս,- կրկնեց սարը:
Հանկարծ քամի բարձրացավ ու ամպի ձայնը դողաց.
– Ես կարծես շարժվում եմ:
– Մի՛ գնա,- հևաց սարը-: Խոսիր ինձ հետ: Ասա՝ ի՞նչ ես տեսել այստեղ գալիս:
– Ես շատ եմ ճամփորդել, բայց միակ բանը, որ տեսել եմ, այն ճանապարհն էր, որն ինձ քեզ մոտ բերեց:
– Դու ճիշտ ես. հազարավոր ամպեր են անցնում իմ վրայով: Բայց միայն դու ես, որ ….
– Քամին ինձ տանում է: Բռնի՛ր ինձ, սա՛ր: Ստվերի՛ցս բռնիր:
Հսկա սարն անզոր հառաչեց ու ամպը խոսեց հանդարտորեն.
– Դու չասացիր. գիշերը որտե՞ղ է պահում ստվերները:
Ու սարը պատասխանեց.
– Իր սրտի մեջ: Երանի՜ ես մի կտոր գիշեր լինեի:
– Մի՛ տխրիր, սա՛ր, ես գիտեմ սրտում պահվելու գաղտնիքը:
Այսպես ասաց ամպը, հետո մթնեց ու սկսեց արտասվել:
Ամպի արցունքները թափվեցին սարի վրա: Մի խորը հոգոց լսվեց: Ոչ ոք չիմացավ, թե ով էր այդ: Քիչ հետո գիշերը ծածկեց գույները ու իր սրտի մեջ առավ բոլոր ստվերները:
Իսկ առավոտյան անձրևի թափված տեղում սարի վրա ծաղիկներ աճեցին. գույնզգույն, վառման ծաղիկներ: Նրանց բույրն անամպ երկնքին հասավ ու սարը օրհնեց այդ առավոտը:

ՇԵԿՈՆ

Գիտե՞ք, թե ինչու են այն մարդիկ կարճ ճանապարհը թողած՝ երկար ճանապարհով գնում: Որովհետև չգիտեն, թե ինչով վերջացավ Շեկոյի պատմությունը:
Ասենք, դուք այդ պատմության սկիզբն էլ չգիտեք: Դե, ուրեմն լսեք: Ես Շեկոյի պատմությունը կպատմեմ սկզբից մինչև վերջ:
Կար-չկար, աշխարհում Շեկո անունով մի շուն կար: Չէ՛: Շեկոյի պատմությունն այդպես չեն պատմում: Շեկոն հո հեքիաթի շուն չէ՞: Շեկոն մեր բակում էր ապրում: Ես իմ աչքով տեսել եմ նրան: Իմ ձեռքով շատ հեռվից ոսկոր եմ գցել նրա առաջ ու իմ ոտքերով փախել եմ նրանից:
Կարծեցիք՝ վախկո՞տ եմ: Իսկ Շեկոյից ո՞վ չէր վախենում: Շեկոյի ահից թե՛ մարդ, թե՛ կենդանի՝ կարճ ճանապարհը թողած՝ երկար ճանապարհով էին գնում: Մի բան էլ որ ասեմ, ավելի կզարմանաք: Շեկոն հաստ շղթայով կապած էր իր բնից: Շղթայով կապած շնի՞ց էլ կվախենան: Իհարկե, կվախենան, եթե դա մեր բակի Շեկոն է:
Շեկոյին դեռ փոքրուց էին շղթայով կապել: Մեծանում էր Շեկոն ու ամեն տարի նրա վզի շղթային մի օղակ էին ավելացնում: Ի՜նչ շուն էր, ի՜նչ շուն: Նրա շղթայի զնգզնգոցից անգամ բոլորը սարսափած փախչում էին:
– Մի՛ վախեցեք, կապած է,- ասում էր Շեկոյի տերը:
Հետո՞ ինչ, որ կապած էր: Շեկոն այնպես էր հարձակվում, որ թվում էր, թե գետինն էլ շղթայի հետ կպոկի ու վրա կտա: Բայց նրա ցատկը միշտ օդում էր մնում: Ու պիտի տեսնեիք, թե շունն ի՜նչ չարությամբ էր նայում իր շղթային, ի՜նչ կատաղությամբ: Նույն չարությամբ ու կատաղությամբ Շեկոն նայում էր նրանց, ովքեր վախեցած փախչում էին իրենից:
Շեկոյի աչք ու ականջից հեռու նրա մասին խոսելը մեր բակի տղաների սիրած գործն էր: Բա շղթա՜ն….: Մի առանձին զրույցի թեմա էր Շեկոյի շղթան: Տեսնես ինչի՞ց էր սարքած: Ո՞նց էր դիմանում: Ո՞նց էր, որ չէր պոկվում:
«Շղթան որ չլինի, է՜….», «Շղթան որ չլինի, է՜….»: Այսպես իրենց խոսքը սկսում ու իրար հերթ չտալով՝ մեր բակի տղաները պատմում էին իրենց երևակայությունների մասին: Եվ ում երևակայության մեջ Շեկոն ավելի ուժեղ շուն էր, նա հաղթում էր մյուսներին: Անշղթա Շեկոյի անելիքը կարծես իրենց էին վերագրում մեր բակի տղաները:
Իսկ հաջորդ օրը, հաղթող թե պարտված՝ բոլորը կարճ ճանապարհը թողած՝ երկար ճանապարհով էին գնում:
Ու մի օր էլ մեկը մյուսին «կապած շնից վախեցող» ասելով՝ մեր բակի տղաները հավաքվեցին ու գնացին կարճ ճանապարհով անցնելու:
Հեռվից միայն բույնն էր երևում: Շեկոն ու շղթան բնում էին: Տղաները սիրտ արեցին ու շղթայի երկարությունը հիշելով՝ քիչ-քիչ մոտացան:
Իսկ Շեկո՞ն….: Շեկոն մի մեծ ոսկոր կրծել ու կեսօրի շոգից նեղված՝ իր բույնն էր մտել: Բայց այդ ո՞վ էր սիրտ արել՝ իր բնի մոտով անցնելու: Ովքե՞ր են սրանք: Ու Շեկոն չհամբերեց, որ բնից դուրս գա ու հենց բնի միջից իր ողջ չարությամբ ու կատաղությամբ դուրս նետվեց: Նետվեց ու….: Ու Շեկոյի շղթան կտրվեց….
Շեկոյի շղթան կտրվեց:
Շեկոն ցատկեց ու չորս ոտքը դրեց այն տեղին, որտեղ ոտք չէր դրել երբեք: Շրջվեց ու նայեց շղթային: Ինչքա՜ն էր երազել պոկված տեսնել այդ շղթան: Ինչքա՜ն էր կատաղեցրել իրեն այդ զնգզնգանը, որ հիմա սատկած օձի պես ընկած էր իր առաջ: Իր հարձակումը միշտ կիսատ էր մնացել դրա պատճառով: Եվ ահա… շղթան կտրված է: Ժամանակն է, որ Շեկոն ցույց տա կարճ ճանապարհով անցնողներին: Ահա նրանք. քարացած, լեղիները ջուր կտրած՝ կանգնած են իր առաջ: Դե՛:
Շեկոն մի քայլ առաջ գնաց: Շրջվեց ու նայեց շղթային: Մի քայլ էլ արեց: Նորից շրջվեց ու նայեց շղթային: Տղաներից մեկն ակամա մի շարժում արեց: Շեկոն ցնցվեց, առջևի ոտքերը ձգեց ու սկսեց դողալ: Տղաները սիրտ արեցին ու մի քայլ առաջ եկան: Շեկոն նայեց տղաներին, նայեց իր պոկված շղթային ու հետ-հետ գնաց: Տղաներն էլի առաջ եկան: Շեկոն շրջվեց ու գնաց դեպի իր բույնը:
Ու բոլորը տեսան ոտքերի արանքը մտած նրա պոչը:
Ամեն ինչ վերջացած էր: Շեկոյի գաղտնիքը բացված էր: Ու բացված էր նախ ի՛ր համար: Վե՛րջ: Երկաթե զնգզնգանը կտրվել էր ու նեղ պահին դավաճանել իրեն:
Այս ամենը կատարվեց շոգ կեսօրին:
Երեկոյան մեր բակի տղաները Շեկոյի հետ մոտիկից էին ծանոթանում: Շեկոյի բույնը կանգնած էր իր տեղում, բայց ոնց որ առաջվանը չլիներ: Դա երևի նրանից էր, որ տղաները պոկել, դեն էին գցել Շեկոյի շղթան: Ո՛չ շունը, ո՛չ տղաները դրա զնգզնգոցը լսել չէին ուզում:
Դուք ամեն ինչ իմացաք: Բայց նրանք, ովքեր չգիտեն, թե ինչով վերջացավ Շեկոյի պատմությունը, դեռ կարճ ճանապարհը թողած՝ երկարով են գնում:
Ես չէի ուզում բացել Շեկոյի գաղտնիքը, բայց չդիմացա ու պատմեցի ամբողջ պատմությունը: Սկզբից մինչև վերջ:
Բայց երկնքից երեք խնձոր չի ընկնի: Որովհետև սա հեքիաթ չէ, և Շեկոն էլ հեքիաթի շուն չէ: Շեկոն իսկական շուն է: Նա ապրում էր մեր բակում: Ես իմ աչքով տեսել եմ նրան: Իմ ձեռքով շատ հեռվից ոսկոր եմ գցել նրա առաջ ու իմ ոտքերով փախել եմ նրանից:
Քանի դեռ Շեկոն հաստ շղթայով կապած էր իր բնից:

ԵՐԿՆՔԻ ՀԵՏ ԽԱՂԱՑՈՂ ՉԱԼԻԿԸ

Սա մի հրաշալի հեքիաթ է մի սովորական շնիկի մասին: Ավելի ճիշտ՝ սա մի սովորական հեքիաթ է մի հրաշալի շնիկի մասին:
Նրա անունը Չալիկ էր:
Չալիկը ծնվել էր իր քույրերի ու եղբայրների հետ: Քույրերն ու եղբայրներն ամբողջովին սև էին: Չալիկն էլ էր սև, բայց ճակատն ու պոչը սպիտակ-սպիտակ էին:
Երբ շնիկները ծնվեցին, մայրիկը հրճվանքով նայեց իր սև ձագուկներին, հետո նայեց Չալիկին ու ասաց. «Այս մեկը ուրիշ է»:
Շուտով Չալիկը մեծացավ, մեծ տղա դարձավ: Նա ամբողջ օրը վազվզում ու խաղում էր ճիշտ ու ճիշտ մյուս շնիկների պես:
Բայց մի օր հանկարծ տխրեց Չալիկը: Քիթը գետնին քսելով քայլում էր ու մտածում. «Մայրիկը կարծում է, թե ես ուրիշ եմ: Ինչքա՜ն կտխրի, երբ իմանա, որ ես սովորական շնիկ եմ»:
Իսկ Չալիկը այնպե՜ս չէր ուզում տխրեցնել մորը:
Խեղճ շնիկի քունը չէր տանում: Գիշերները պառկում էր, գլուխը դնում թաթին, նայում էր երկնքին ու հոգոց հանում: Ինչ սիրո՜ւն էր գիշերվա երկինքը: Եթե կարողանար բարձրանալ այնտե՜ղ, հասնել աստղերին ու լուսնի՜ն:
Ու Չալիկը հասկացավ: Ինքը պիտի տիեզերագնաց դառնա: Պիտի բարձրանա երկինք: Մթնով ճանապարհ գնալը դժվար է, բայց ի՞նչ արած, աստղերն ու լուսինը գիշերն են դուրս գալիս: Այո՛: Չալիկը պիտի գիշերային տիեզերագնաց դառնա: Ահա՜ թե ինչ գիտեր մայրիկը իր մասին:
Ու Չալիկը վեր կացավ գետնից, թափ տվեց իրեն, ցցեց սպիտակ պոչը: Պետք էր շտապ ճանապարհ ընկնել: Իսկ ինչպե՞ս հասնել աստղերին ու լուսնին: Շնիկը գիտեր դրա պատասխանը: Երկինք հասնելու համար նախ պետք է գնալ ուղիղ, հետո՝ ձախ, հետո՝ աջ:
Ու քայլեց Չալիկը երկինք տանող ճանապարհով: Մայրիկից հեռացավ, բայց ոչինչ: Ինքը հո վախկոտ շուն չէ՞: Գնաց ուղիղ, հետո՝ ձախ, հետո՝ աջ: Մեկ էլ… Ա՜յ քեզ զարմանք: Հասավ մի մեծ, սև ու փայլուն բանի: Այդ մեծ, սև ու փայլուն բանի մեջ լուսինն էր ու աստղերը: «Ահա և երկինքը: Ես տեղ հասա»,- մտածեց շնիկը:
– Բարև՛ ձեզ, աստղեր ու լուսին: Այդ ես էի, որ…: Մի խոսքով, ես Չալիկն եմ:
Ու շնիկը մեկնեց թաթը՝ լուսնի ու աստղերի հետ ծանոթանալու համար: Երկինքը շարժվեց: Նրա վրա ուրախ օղակներ հայտնվեցին:
«Երկինքը ծիծաղում է,- մտածեց Չալիկը:- Աստղերը պարում են»:
Հետո երկինքն անշարժացավ: Չալիկը նորից թաթը մոտեցրեց լուսնին ու երկինքը նորից ծիծաղեց: Աստղերն ու լուսինը նորից պարեցին: Չալիկն էլ ծիծաղեց ու պարեց նրանց հետ: Նա իրեն զգում էր այնպես, ինչպես երկնքում են զգում:
– Մենք լավ խաղացինք,- ասաց շնիկը,- բայց ես պիտի Երկիր վերադառնամ: Իմ տունն այնտեղ է: Դե՛, բարի գիշեր:
Ասաց ու երկնքից ուրախ-ուրախ տուն վերադարձավ:
Գիշերային տիեզերագնաց Չալիկը մրսել էր: Տեղավորվեց մայրիկի տաք գրկում ու քնեց:
Հաջորդ օրը շնիկն առաջվա պես խաղում ու վազվզում էր: Չէ՞ որ արդեն գիտեր, թե մայրիկն այն ժամանակ ինչու ասաց. «Այս մեկը ուրիշ է»: Դա իրենց գաղտնիքն էր, որ պահել էր պետք:
Այսպես, Չալիկը ցերեկն անցկացնում էր մյուս շնիկների պես, իսկ գիշերը նույն ճանապարհով բարձրանում էր երկինք, պարում, ծիծաղում էր աստղերի ու լուսնի հետ ու տուն վերադառնում:
Օրերը գնալով ցրտում էին: Դա լավ չէր, բայց ոչի՜նչ: Երկինք գնալ-գալը Չալիկի համար խաղուպար էր դարձել:
Մի օր էլ Չալիկը սովորականի պես սպասեց, որ մթնի, և երբ բոլորը քնեցին, քայլեց ծանոթ ճանապարհով: Տեղ հասավ, իսկ երկինքը չկար: Չալիկն անհանգիստ վազվզեց, կլանչեց: Ախր ինքը ճիշտ էր եկել՝ ուղիղ, հետո՝ ձախ, հետո՝ աջ: Ո՞ւր կորավ երկինքը: Էլ ի՞նչ տիեզերագնաց՝ առանց երկնքի: Չալիկը սպասեց, սպասեց, հետո ցրտից դողալով տուն գնաց, մայրիկին գրկեց ու լաց եղավ:
– Ի՞նչ է եղել, Չալիկս,- հարցրեց մայրիկը:
Չալիկն այնպե՜ս չէր ուզում, որ մայրիկն իր պատճառով տխրի, բայց քիթը քաշելով պատմեց, թե ինչպես է ինքը տիեզերագնաց դարձել ու թե ինչպես է հանկարծ կորցրել երկինքը:
– Քնի՛ր, տղա՛ս, առավոտյան կգտնենք:
Լույսը չբացված՝ Չալիկն ու մայրիկը ճանապարհ ընկան: Չալիկը գնում էր առջևից: Չէ՞ որ երկնքի ճանապարհը ինքը լավ գիտեր:
– Աստղերն ու լուսինը ցերեկով չեն երևա, մա՛:
– Ոչի՛նչ, երկինքը հո տեղում կլինի:
Երբ ուղիղ գնալուց հետո թեքվեցին ձախ, հետո՝ աջ, Չալիկը կանգ առավ:
– Հասանք,- արցունքը կուլ տվեց շնիկը:- Այ, այստեղ էր: Ես ամեն օր խաղում էի երկնքի հետ:
Մայրիկը նայեց ու ամեն ինչ հասկացավ:
– Սա լիճ է, Չալի՛կս: Ջուրը սառել է ցրտից: Երբ գարունը գա, սառույցը կհալվի, լճի մեջ նորից կերևա երկինքը ու դու նորից գիշերային տիեզերագնաց կդառնաս:
– Բայց դա կարող են անել բոլոր շնիկները: Էլ ինչո՞վ եմ ես ուրիշ: Ես սովորական շնիկ եմ: Սպիտակ ճակատով, սպիտակ պոչով սև շնիկ:
– Որը երկրի վրա երկինք է գտել:
– Ախր սա լի՜ճ է, սովորական լի՜ճ:
Մայրիկը լպստեց Չալիկի սև դունչը:
– Բոլոր լճերն էլ սովորական են, քանի դեռ շնիկները նրանց մեջ չեն գտել երկինքը:

Մեխանիկական աշխատանք և էներգիա

Առօրյա կյանքում մարդու կամ սարքի կողմից կատարվող ցանկացած գործողություն մենք սովորաբար անվանում ենք աշխատանք: Աշխատանք ենք համարում նաև մարդու մտավոր գործունեությունը: «Մեխանիկական աշխատանք» հասկացությունը ֆիզիկայում ավելի հստակ սահմանում ունի:Եթե պահարանը տեղափոխելու համար նրա վրա ուժ ենք կիրառում, սակայն պահարանը տեղից չի շարժվում, ապա այդ դեպքում մեխանիկական աշխատանք չենք կատարում:

Մեխանիկական աշխատանքը կախված է կիրառված ուժի մեծությունից և մարմնի անցած ճանապարհից:

Որքան մեծ է մարմնի վրա ազդող ուժը և մարմնի անցած ճանապարհը, այնքան մեծ է կատարված աշխատանքը:

Պարզագույն դեպքում, երբ մարմինը շարժվում է կիրառված ուժի ուղղությամբ, աշխատանքը որոշվում է ուժի և անցած ճանապարհի արտադրյալով. Աշխատանք = Ուժ · Ճանապարհ

Եթե մարմնի վրա ազդող F ուժի ուղղությամբ մարմինն անցել է S ճանապարհ, ապա այդ ուժի կատարած աշխատանքը՝ A-ն հավասար է. A=F⋅S

Ի պատիվ անգլիացի գիտնական Ջեյմս Ջոուլի՝ աշխատանքի միավորը կոչվում է ջոուլ (Ջ
1 Ջ-ը այն աշխատանքն է, որը կատարում է 1 Ն ուժը 1 մ ճանապարհի վրա. 1 Ջ =1 Ն ⋅1 մ:

Այն ֆիզիկական մեծությունը, որը բնութագրում է մարմնի աշխատանք կատարելու ունակությունը, կոչվում էներգիա (E):
Մարմինների հնարավոր փոխազդեցության կամ նրանց շարժմամբ պայմանավորված էներգիան անվանում են մեխանիկական էներգիա:

Դասարանական առաջադրանք
Պատասխանել հարցերին

  1. Ո՞ր դեպքում է կատարվում մեխանիկական աշխատանք:
    Մեխանիկական աշխատանք է կատարվում, երբ մարմինը շարժվում է իր վրա կիրառված ուժի ազդեցությամբ։
  2. Ինչի՞ց է կախված մեխանիկական աշխատանքի մեծությունը:
    Մեխանիկական աշխատանքի մեծությունը կախված է ինչպես մարմնի վրա կիրառված ուչի մեծությունից, այնպես էլ ուժի ազդեցությամբ մարմնի անցած ճանապարհի երկարությունից։

Երկրի ձգողությունը:Ծանրության ուժ և մարմնի կշիռ:Նոյեմբերի 20-24.

Հայտնի է, որ Երկրագնդի մակերևույթից դեպի վեր կամ որոշակի բարձրությունից դեպի ներքև նետված ցանկացած մարմին ընկնում է Երկրի վրա: Ցած են ընկնում տերևները, ձեռքից բաց թողնված քարը, անձրևի կաթիլները, ձյան փաթիլները և այլն:
Դրա պատճառը Երկրի ձգողությունն է:
Երկիրն օժտված է իրեն մակերևութամոտ մարմինները ձգելու հատուկ ընդունակությամբ, այնքան ակնհայտ է, որ հայտնի է եղել մարդկությանը դեռևս քաղաքակրթության ծագման ժամանակաշրջանից:Տիեզերական ձգողության շնորհիվ է,որ բոլոր մոլորակները, այդ թվում նաև Երկիրը, պտտվում են Արեգակի շուրջը:
Այն ուժը,որով Երկիրն է դեպի իրեն ձգում որև մարմին,կոչվում է ծանրության ուժ:
Ծանրության ուժն ուղղված է դեպի Երկրի կենտրոնը, հետևաբար նրա տարբեր վայրերում տարբեր ուղղություն ունի. նշանակվում է՝ Fծ.: Ծանրության ուժը կախված է մարմնի զանգվածից. որքան մեծ է մարմնի զանգվածը, այնքան մեծ է նրա վրա ազդող ծանրության ուժը:

yak-viznachiti-azhinnya.jpg
1-53.png

Մարմիններին ձգելը յուրահատուկ է ոչ միայն Երկրին, այլև` բոլոր երկնային մարմիններին: Լուսինը նույնպես ձգում է իր վրա գտնվող մարմիններին. դա զգացել են Լուսնի վրա իջած տիեզերագնացները: Արեգակի ձգողության շնորհիվ է, որ մոլորակները պտտվում են նրա շուրջը:
Այն ուժը, որով մարմինը Երկրի ձգողության հետևանքով ազդում է անշարժ հորիզոնական հենարանի կամ ուղղաձիգ կախոցի վրա, կոչվում է մարմնի կշիռ։
Մարմնի կշիռն ընդունված է նշանակել P տառով։ Երկրի նկատմամբ դադարի վիճակում գտնվող, ինչպես նաև ուղղագիծ հավասարաչափ շարժվող մարմնի կշիռը հավասար է նրա վրա ազդող ծանրության ուժին.

Ձգողության ուժ տեսանյութ:

Դասարանական աշխատանք

Պատասխանել հարցերին

  1. Ի՞նչ է մարմնի կշիռը:

Այն ուժը, որով մարմինը Երկրի ձգողության հետևանքով ազդում է անշարժ հորիզոնական հենարանի կամ ուղղաձիգ կախոցի վրա, կոչվում է մարմնի կշիռ։

  1. Ո՞ր երևույթն են անվանում տիեզերական ձգողությունը:

Օրինակ՝ երբ Ցած են ընկնում տերևները, ձեռքից բաց է թողնվում քարը, անձրևի կաթիլները են թափվում նույնը ձյան փաթիլները և այլն կոչվում է տիեզերական ձգողություն։

  1. Ո՞ր ուժն է կոչվում ծանրության ուժ:

Այն ուժը,որով Երկիրն է դեպի իրեն ձգում որև մարմին,կոչվում է ծանրության ուժ:

Առանձգականության ուժ , ուժի չափումը:Նոյեմբերի 13-17.

Այլ մարմինների ազդեցության շնորհիվ կարող են փոխվել ոչ միայն տվյալ մարմնի արագությունը, այլև` ձևն ու չափերը: Մարմինը կարող է սեղմվել, ձգվել, ծռվել, ոլորվել:Արտաքին ազդեցության հետևանքով մարմնի ձևի, չափերի փոփոխությունը կոչվում է դեֆորմացիա կամ ձևափոխություն:

Նկարում պատկերված պարանը, ցանցաճոճը, արտաքին ազդեցությունների շնորհիվ փոխում են իրենց ձևն ու չափերը, այսինքն` դեֆորմացվում են:Մարմինը դեֆորմացնելիս առաջանում է ուժ, որը ստիպում է նրան վերականգնել իր սկզբնական ձևն ու չափերը: Այդ ուժն անվանում են առաձգականության ուժ:
Այն ուժը, որն առաջանում է մարմնի դեֆորմացիայի ժամանակ և աշխատում է վերականգնել մարմնի սկզբնական ձևն ու չափերը, կոչվում է առաձգականության ուժ:

Այն ուժը, որն առաջանում է մարմնի դեֆորմացիայի ժամանակ և աշխատում է վերականգնել մարմնի սկզբնական ձևն ու չափերը, կոչվում է առաձգականության ուժ:
Երբ ծանրոցը դնում ենք հենարաններ ունեցող տախտակի վրա, տախտակը ճկվում է։ Նրա մեջ առաջացած առաձգականության ուժը բեռի վրա ազդում է ուղղաձիգ դեպի վեր և հավասարակշռում է ծանրոցի կշիռը։ Բեռը հեռացնելուց հետո տախտակը վերականգնում է իր ձևը, հետևաբար նրա դեֆորմացիան առաձգական է:

Ուժը՝ որպես ֆիզիկական մեծություն, կարող է ունենալ տարբեր արժեքներ։ Ուժի մեծությունը որոշում են ուժը չափող սարքով՝ ուժաչափով։ Կախված նրանից, թե որքան է սեղմվել կամ երկարել ուժաչափի զսպանակը, մենք եզրակացնում ենք նրա վրա ազդող ուժի մեծության մասին:

Ուժաչափերի գործողության հիմքում ընկած է հավասար ուժերի ազդեցությամբ զսպանակի՝ միևնույն չափով երկարելու կամ սեղմվելու հատկությունը։

Պարզագույն ուժաչափը կազմված է տախտակին մի ծայրով ամրացված զսպանակից, որի մյուս ծայրը ազատ է և վերջանում է հորիզոնական ցուցիչով։ Զսպանակին ամրացված սլաքը ցույց է տալիս չափվող ուժի մեծությունը:
Ուժի չափման միավորը Նյուտոնն է (1 Ն):
Ուժի միավոր է նաև կիլոնյուտոնը(կՆ):
1կՆ=1000Ն:

Առանձգականության ուժ՝ տեսանյութ:

Դասարանական առաջադրանք

Պատասխանել հարցերին

  1. Ո՞ր ուժն է կոչվում առանձգականության ուժ:
    Այն ուժը, որն առաջանում է մարմնի դեֆորմացիայի ժամանակ և աշխատում է վերականգնել մարմնի սկզբնական ձևն ու չափերը, կոչվում է առաձգականության ուժ:
  2. Ե՞րբ են առաջանում մարմինների ձևափոխություն:
    Առաձգական դեֆորմացիայի դեպքում ուժի ազդեցությունը վերացնելուց հետո մարմինները վերականգնում են իրենց սկզբնական ձևը և չափերը: Պլաստիկ ձևափոխության ենթարկված մարմինը չի վերականգնում իր նախկին ձևը և չափերը:
  3. Ուժի չափման միավորը ի՞նչպես է կոչվում:
    Ուժի չափման միավորը Նյուտոնն է (1 Ն):

Գործնական քրեկանություն: 30.10.2023-03.11.2023

  1. Տրված բառազույգերի բաղադրիչները տեղափոխելով՝ ստացի՛ր նոր բարդ բառեր: Տրված և ստացված բառերն արմատների միջոցով բացատրի՛ր:

Օրինակ՝

ամփոփաթերթ, ծաղկագիր — ամփոփագիր, ծաղկաթերթ:

Ծովասուն, ձեռնամարտ-ծովամարտ, ձեռնասուն

Բևեռախույզ, երկրամերձ-երկրաբևեռ,մերձախույզ

Ձկնակեր, մարդավաճառ-ձկնավաճառ,մարդակեր

2.  Տրված բառերից նոր բառեր կազմի՛ր -ոց (-նոց, -անոց) ածանցով:

ա) Ծաղիկ, հյուր, ավազակ, մեղու:-ծաղկանոց, հյուրանոց, ավազականոց, մեղվանոց

բ) Գոգ, ձեռ, մատ-գոգնոց, ձեռնոց, մատնոց

զ) Կապել, խարտել, սփռել-կապոց, խարտոց, սփռոց

դ) Դրամ, կիլոգրամ, մետր-դրամանոց, կիլոգրամանոց, մետրանոց

ե) Խշշալ, մռնչալ, զռռալ, ոռնալ-խշշոց,

3. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Մարդատար գնացքը կարո՞ղ է քսանմեկ րոպեում կտրել անցնել Ամերիկայի Միացյալ Նահանգները՝ Խաղաղ օվկիանոսից մինչև Ատլանտյան: Դա նույնիսկ ինքնաթիռով հնարավոր չէ: Բայց ամերիկյան մի համալսարանի գիտնականներ պնդում են, որ այդ միտքն իրագործելի է: Մի ագգային գիտաժողովում նրանք ստորերկրյա նոր փոխադրամիջոցի նախագիծ են ներկայացրել:

 4. Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:

Շոշափեց ու տեսավ, որ խեղճ կենդանուող կոտրվել է:

Ոխը սրտում որ մնա, թույն կդառնա, կքայքայի սիրտը:

Երբ երեկոյան հետ թռան, տեսան, որ իրենց բույնը գրավել է անծանոթ մի թռչուն:

Մի քանի հոգի ձեռք ձեռքի էին տվել ու փորձում էին գրկել հինավուրց ծառի վիթխարի բուն։

Մոտակայքում ապրողներն այնքան են վարժվել Վիկտորյայի շառաչին, որ դրան էլ ուշադրություն չեն դարձնում:

Տնեցիներն այնքան են վարժվել Վիկտորիայի անտեղի լացուկոծին, որ դրան էլ ուշադրություն չեն դարձնում:

5. Բաց թողած տեղերում լրացրու Է կամ Ե:

մանրէսպան, միջօրե, լայնէկրան, երբևիցե այժմեական, ամենաէական, աներկյուղ, առերևույթ, առէջ, բազկերակ, գետեզր, գոմեշ, դողէրոցք, ելևէջ, եղերերգ, երբևէ, ինչևիցե, մանրէ, հնէաբան, մանրէ, նախօրե, չեն, չէիր, որևէ, չէինք, ստորերկրյա:

Ամփոփիչ գրավոր աշխատանք

  1. Հողի ու ջրի ,թռչունների ու ձկների ,վայրի գազանների պահպանման համար ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում:
    Մարդը ստեղծում է արգելոցներ, որտեղ պահպանվում են կենդանիները որոնց տեսակը գտնվում է ոչնչաման եզրին: Ստեղծվում են ջրամբարներ, ինչպես նաև կատարվում է հողային տարածքների բարելավում՝ մշակման պարատացման միջոցով:
  2. Որո՞նք են թթվային անձրևների առաջացման պատճառները,և ի՞նչ հետևանքներ կարող են դրանք ունենալ:
    Թթվային անձրեւների առաջացմանը աղտոտում է շրջակա միջավայրը, ինչը կարող է մեծ վնաս հասցնել քայքայելով քարեր, կառույցներ, հող և այլն: Օքսիդները խառնվելով ջրին առաջացնում են թթուներ ՝ ծծմբական թթու, ազոտական թթու և այլն։Այդ թթուները երկնքեց եկող անձրևի հետ խառնվում են և առաջանում են թթվային անձրևներ:
  3. Ինչու՞ չի կարելի այրել կենցաղային աղբը:
    Այրել կենցաղային աղբը ոչմի դեպքում չի կարելի, որովհետև երբ նա վառվում է և արտադրում թույնավոր նյութեր:
  4. Ի՞նչ է մեխանիկական շարժումը:
    Մեխանիկական շարժումը ինչ-որ ժամանակում մարմնի դիրքի փոփոխությունն է ուրիշ մարմնի նկատմամբ:
  5. Ի՞նչի նկատմամբ է շարժվում գետում լողացող ձուկը:
    Գետում լողացող ձուկը շարժվում է ափի նկատմամբ:
  6. Ի՞նչով է իրարից տարբերվում շարժումները:
    Շարժումները իրարից տարբերվում են նրանով, որ նրանք լինում են արագ, դանդաղ, ուղիղ, կոր, անհավասարաչափ և հավասարաչափ:
  7. Ի՞նչ է ցույց տալիս արագությունը:Ի՞նչ միավորներով է այն չափվում:
    Արագությունը ցուց է տալիս, թե տվյալ մարմինը ինչ ժամանակում որքան ճանապարհ է անցնում: Արագությունը չափվում է V (միջին արագությունը), S (ճանապարհը) և t (ժամանակը) բանաձևերով:
  8. Ե՞րբ են մարմինները փոխում իրենց շարժման արագությունը:
    Կարող ենք եզրակացնել, որ մարմնի արագությունը փոխվում է միայն այն դեպքում, երբ նրա վրա ազդում են ուրիշ մարմիններ:
  9. Ի՞նչ տառով են նշանակում ուժը:
    Ուժի թվային արժեքը սովորաբար նշանակում են F տառով։
  10. Ո՞ր ուժն է կոչվում առանձգականության ուժ:
    Այն ուժը, որն առաջանում է մարմնի դեֆորմացիայի ժամանակ, խոչընդոտում է դեֆորմացիային և ձգտում վերականգնել մարմնի ձևն ու չափերը, կոչվում է առաձգականության ուժ:
  11. Ե՞րբ են առաջանում մարմինների ձևափոխություն:
    դեֆորմացիա կամ ձևափոխություն: Նկարում պատկերված տախտակը, պարանը, ցանցաճոճը, արտաքին ազդեցությունների շնորհիվ փոխում են իրենց ձևն ու չափերը, այսինքն` դեֆորմացվում են:
  12. Ուժի չափման միավորը ի՞նչպես է կոչվում:
    Միավորների ՄՀ-ում ուժի միավորը մեկ նյուտոնն է (1 Ն)։ 1 Ն -ն այն ուժն է, որը 1 կգ զանգվածով մարմնի արագությունը 1վ -ում փոխում է 1մ/վ -ով։
  13. Ի՞նչ է մարմնի կշիռը:
    Այն ուժը, որով մարմինը Երկրի ձգողության հետևանքով ազդում է անշարժ հորիզոնական հենարանի կամ ուղղաձիգ կախոցի վրա, կոչվում է մարմնի կշիռ։

    Հենարանի վրա գտնվող մարմինը չի ընկնում ներքև, որովհետև նրա վրա, բացի ծանրության ուժից, ազդում է նաև մեկ՝ ուղղաձիգ դեպի վեր ուղղված ուժ: Այդ ուժը հենարանի առաձգականության ուժն է, որն առաջանում է հենարանում մարմնի ազդեցության առաջացրած դեֆորմացիայի հետևանքով: Քանի որ  ազդեցությունը միակողմանի չի լինում, ուրեմն հենարանն էլ է ազդում մարմնի վրա: Մարմնում դեֆորմացիայի հետևանքով առաջանում է առաձգականության ուժ, որն ուղղված է դեպի ներքև, որով  մարմինն ազդում է հենարանի վրա:
    Նույնը կարելի է ասել կախոցից կախված մարմնի համար՝ դեֆորմացվում է ոչ միայն կախոցը, այլև մարմինը, որը դեպի ներքև ուղղված ուժով ազդում է կախոցի վրա:
  14. Ո՞ր երևույթն են անվանում տիեզերական ձգողությունը:
    Այդ համընդհանուր երևույթն անվանեցին տիեզերական ձգողություն, իսկ մարմինների միջև գործող փոխադարձ ձգողության ուժերը՝ տիեզերական ձգողության կամ գրավիտացիոն ուժեր։
  15. Ո՞ր ուժն է կոչվում ծանրության ուժ:
    Ծանրության ուժ կոչվում է մարմինների վրա Երկրի կողմից ազդող ձգողության ուժը:

Урок 4.Гастрономические изыски

Хоровац – самый главный и знаменитый из мясных блюд, шашлык из больших кусков мяса, в основном из свинины. Готовят также из баранины и говядины. Есть несколько видов армянского шашлыка: карси хоровац – шашлык, который готовится на мангале, а хазани хоровац готовят в кастрюле.

Пошаговый рецепт приготовления 

Лук, нарезаем кольцами. Мясо промываем,нарезаем порционными кусками.

Мясо промываем,нарезаем порционными кусками,каждый кусок слегка посыпаем чабером, базиликом,черным перцем.Ни в коем случае,не солим.

Берем посуду,где будет мариноваться наше мясо,на дно выкладываем (выжимая,чтобы выпустил сок) слой лука,затем слой мяса,опять лук-мясо и так,пока мясо не закончится,сверху накрыть слоем лука,накрыть крышкой и поставить в холодильник на сутки. Я перемешивала лук с мясом. Вообще специи тут можно варьировать. Можно добавить только перца — красного, паприки,черного. Побольше и побольше) Я добавляла еще хмели-сунели и смесь приправ.

На следующий день нам нужны:

уголь/ жидкость для розжига /мангал/

шампуры или решетка

маринованное мясо, соль

свежая партия нарезанного кольцами лука

Разжигаем пожар войны в мангале и ждем когда у нас будут хорошие угли для шашлыка.

Пока угли горят, мясо нанизать на шампуры-без лука, вот тогда и солить и жарить над углями, периодически поворачивая, до румяности.

шампуры

Хоровац снимать с шампуров и выкладывать в посуду, посыпать кольцами лука и подавать.

Ингредиенты:

  • Мясо 1 кг. (шейка, баранина, корейка на кости)
  • много репчатого лука (хотя бы половину массы мяса)
  • сушеного чабера, сушеного регана- базилик ,черного перца