Դասարանում 19.05.2022

Կամակոր թագավորը

Լինում է, չի լինում ̀ մի կամակոր թագավոր է լինում:Մի օր նա կանչում է իր երկրի բոլոր դերձակներին և հրամայում, թե ինձ համար մի այնպիսի վերմակ կարեք, որ հասակիս համեմատ լինի ̀ ոչ երկար, ոչ կարճ:Ոչ մի դերձակ չի կարողանում թագավորի հրամանը կատարել, բոլորի գլուխներն էլ կտրել է տալիս:

 

   Օրերից մի օր թագավորի մոտ մի դերձակ է գալիս:

 

— Թագավորն ապրած կենա, -ասում է նա, — ես քո ուզած վերմակը կկարեմ:Ոչ երկար կլինի, ոչ կարճ:

 

 — Լավ, — ասում է թագավորը, — բայց տես, եթե մի փոքր երկար եղավ կամ կարճ, իմացած լինես ̀ գլուխդ կտրելու եմ:

 

 -Համաձայն եմ, թագավորն ապրած կենա, թե չկարողացա ̀ գլուխս կտրի:

 

  Դերձակը գնում է մի վերմակ կարում, դիտմամբ էլ մի քիչ կարճ է անում:Տանում է, դնում թագավորի առաջ:Փեշի տակ էլ թաքուն մի ճիպոտ է պահած լինում:

 

  -Թագավորն ապրած կենա, — ասում է դերձակը ̀ գլուխ տալով, — քո ուզած վերմակը կարել եմ:Տես ̀ կհավանե՞ս:

 

  -Տեսնենք հասակիս հարմա՞ր է, թե՞ ավել- պակաս, — ասում է թագավորն ու պառկում թախտին, վերմակը քաշում վրան:Վերմակը հազիվ ծնկներին է հասնում, ոտքերը բաց են մնում:

 

  Դերձակն իսկույն փեշի տակից հանում է ճիպոտը և խփում թագավորի ոտքերին:

 

  -Թագավորն ապրած կենա, — ասում է դերձակը, — ամեն մարդ իր վերմակի համեմատ պիտի ոտքը մեկնի:

 

   Թագավորն ամիջապես ոտքերն իրեն է քաշում, թաքցնում վերմակի տակ:

 

   Կամակոր թագավորն այլևս ոչինչ չի կարողանում ասել:Նույնիսկ մեծ –մեծ նվերներ է տալիս ու ճանապարհ դնում հնագետ դերձակին:

 

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

դերձակներին

կարճ

թախտին

մարդ

 

2.Ի՞նչ է նշանակում «դերձակ» բառը.

Կարուձև անող արհեստավոր:

3. Ո՞ր դարձվածքի իմաստն է սխալ բացատրված.

 

    ա/ գլուխը դատարկ — հիմար, անխելք, տգետ

 

     բ/ թև առնել — ոգևորվել, ոգեշնչվել

 

     գ/ կողը հաստ – համառ, կամակոր, ինքնասածի

 

     դ/ ձեռք մեկնել — ձեռքով անել, հեռանալ

 

4. Կետադրի՛ր հետևյալ նախադասությունը.

Դերձակը հասկացավ,որ թագավորը հիմար է:

5. Ի՞նչն է ստիպում թագավորին նման հրաման արձակել:

Որ բոլոր դերձակների գլուխը կտրի։

6. Ի՞նչ հնարամտության է դիմում դերձակը:

Դերձակը վերմակը հատուկ կարճ է անում, որ թագավորին պատժի։

7.Ժողովրդական ո՞ր ասացվածքն է օգտագործված տեքստում:

ամեն մարդ իր վերմակի համեմատ պիտի ոտքը մեկնի:

 

8. Կամակոր թագավորին պատժելու մի հնարք էլ մտածիր դու:

Ես Կամակոր թագավորի վերմակի տակ քարեր կդնեյ։

9.Ինչպե՞ս ինքդ կվերնագրեիր տեքստը:

ան սիրտ թագավոր։

Leave a Reply