Պատմություն․Ալեքսանդր Մակեդոնացի
Փաստերով հիմնավորիր, որ Ալեքսանդր Մակեդոնացին հին աշխարհի մեծագույն գործիչներից է:
Ալեքսանդր Մակեդոնացին կառավարել է Ք. ա. 336-323 թթ.: Տաղանդավոր այդ երիտասարդը ստացել էր հունական հիմնավոր կրթություն: Նրա ուսուցիչն էր իմաստասեր Արիստոտելը: Գիտելիքների և անկոտրում կամքի շնորհիվ նրան վերապահված էր դառնալ Հին աշխարհի մեծագույն գործիչներից մեկը:
Ալեքսանդր Մակեդոնացին ավարտին հասցրեց պարսիկների դեմ պատերազմի նախապատրաստությունը:
Ներկայացրու Ալեքսանդր Մակեդոնացու մահից հետո նրա ստեղծած աշխարհակալ տերության տրոհման պատճառները:
Ալեքսանդր Մակեդոնացին մահացավ Ք. ա. 323 թ. 33 տարեկան հասակում: Արքայական իշխանության համար դաժան պատերազմներ սկսվեցին: Միմյանց դեմ պայքարում էին Ալեքսանդր Մեծի զորավարները, որոնցից յուրաքանչյուրը ձգտում էր զբաղեցնելու թափուր գահը: Ի վերջո Ալեքսանդրի տերությունը տրոհվեց: Առաջացան հելլենիստական նոր պետություններ՝ Սելևկյան տերությունը, Եգիպտոսը, Մակեդոնիան, Պերգամոնը և այլն:
Տալ «Հելլենիստական մշակույթ» հասկացության բացատրությունը: Պատմել հելլենիստական մշակույթի կենտրոնների, նրանց նվաճումների մասին:
«Հելլենիստական մշակույթ» նշանակում է հունական և արևելյան մշակույթների միաձուլում:
Ալեքսանդրի տերության ստեղծմամբ տեղի ունեցավ հունական և արևելյան մշակույթների փոխներթափանցում, համադրում: Ալեքսանդրը մեծ կարևորություն էր տալիս քաղաքներին, հետևաբար իր արշավանքի ժամանակ հիմնեց ավելի քան յոթանասուն քաղաք, ուր հունական և արևելյան արժեքների համադրությունը դրսեվորվում էր յուրահատուկ ձևերով: