Օղակաձև զբոսայգու արձանների մասին

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

Համացանցի օգնությամբ դուրս հանի՛ր տեղեկություններ Օղակաձեւ զբոսայգու հետեւյալ արձանների մասին։

  • «Բարեկամության ձեռքեր»
  • «Հովհաննես Այվազովսկի»
  • «Միքայել Նալբանդյան»
  • «Տիգրան Պետրոսյան»
  • «Վահան Տերյան»                                                                                                                                                                                                  1. «Բարեկամության ձեռքեր»         «Բարեկամության ձեռքեր» (պաշտոնական անվանումն է, իրականում՝ «Հիսուսի ձեռքեր»), քանդակ Երևանի կենտրոնում՝օղակաձև զբոսայգու՝ Մոսկովյան, Իսակհյան և Տերյան փողոցներին հարող հատվածում, Երևանի մետրոպոլիտենի <<Երիտասարդական>> կայարանի հետնամասում, տեղադրվել է 1965 թ.-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի  պատմության և մշակուույթի անշարժ հուշարձանների ցանկում:Քանդակը հանդիսանում է մայրաքաղաք Երևանի և Իտալիայի Կարրարա քաղաքի եղբայրության խորհրդանիշը։

    ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԵՐ» ՀՈՒՇԱՐՁԱՆ – Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության2.«Հովհաննես Այվազովսկի»                                                                       

    Հովհաննես Այվազովսկին ծնվել է 1817թ.-ի հուլիսի 29(17)-ին: Նա եղել է հայազգի հանճարեղ նկարիչ Ռուսական կայսրությունում, Ռուսական կայսրության պատվավոր ծովակալ, Ռուսաստանի կայսերական ակադեմիայի անդամ: Հայտնի է իր ծովանկարներով, որոնք կազմում են իր ստեղծագործությունների ավելի քան կեսը։

    Հովհաննես Այվազովսկին ծնվել է Թեոդոսիա քաղաքում (Ղրիմ)`   աղքատ հայ ընտանիքում։ Ընտանիքի ազգանունն Այվազյան էր։ Նկարչի նկարներից մի քանիսը կրում են «Հովհաննես Այվազյան» ստորագրությունը։

    Այվազովսկու նկարչական տաղանդը ճանապարհ բացեց դեպի Սիմֆերոպոլ քաղաքի գիմնազիա, իսկ հետագայում դեպի Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիա, որը Հովհաննես Այվազովսկին ավարտեց ոսկե մեդալով։

    Այվազովսկին բացել է արվեստի դպրոց և պատկերասրահ իր հարազատ Թեոդոսիա քաղաքում։ Վախճանվել է 1900 թվականին`   որպես ժառանգություն թողնելով շուրջ 6000 կտավ։ Աշխատել Է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։
    Պատկերել Է ծովն օրվա տարբեր ժամերին, տարվա բոլոր եղանակներին։ Խորապես զգացել և վերարտադրել Է ծովային տարերքի անընդգրկելի վեհությունը, հրավառ արևածագն ու արևամուտը, կեսօրի անդորրը, ալիքների ռիթմն ու նրանց վրա խայտացող լուսնի լույսը։

    Հովհաննես Այվազովսկի - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան3.«Միքայել Նալբանդյան» 

    Հայ գրող, հրապարակախոս, լուսավորիչ, փիլիսոփա, գրաքննադատ Միքայել Նալբանդյանը ծնվել է 1829 թ. նոյեմբերի 14 (2)-ին Նոր Նախիջևանում (այժմ Ռոստով քաղաքի Պրոլետարական շրջան)՝ արհեստավորի ընթանիքում։ Սովորել է հայրենի քաղաքում՝ Գաբրիել Պատկանյանի դպրոցում։
    Հոգևորականների հալածանքներից և իշխանությունների հետապնդումից խուսափելով՝ 1853թ. մեկնում է Պետերբուրգ, որտեղ էլ հանձնում է համալսարանական քննություններ՝ հայոց լեզվի ուսուցիչ լինելու իրավունք ստանալու: Նալբանդյանը հայոց լեզու է դասավանդում Մոսկվայի Լազարյան ճեմարանում՝ միաժամանակ սովորելով Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետում որպես ազատ ունկնդիր:

    Միքայել Նալբանդյան, Miqayel Nalbandyan | United Armenia

  • 4. «Տիգրան Պետրոսյան» 
    րդ տեղերը կիսել է Վասիլչուկի և Ռեշկոյի հետ: 1946թ. Երևանում կայացած 6-րդ հայկական մրցաշարում հաղթող է ճանաչվել:
    Այդ տարի Թբիլիսիում կայացած Վրաստանի 7-րդ առաջնությունում Պետրոսյանը հավաքել է հնարավոր 19-ից 12,5 միավոր`   գրավելով երկրորդ տեղը: ԽՍՀՄ Երիտասարդական 5-րդ առաջնությունում Պետրոսյանը կրկին հաստատում է հաղթողի իր տիտղոսը: 1947թ. Հայաստանի առաջնությունում շախմատիստը կիսել է 2-ից 4-րդ տեղերը:
    1948թ. Կովկասյան հանրապետությունների մրցաշարում 2-րդ տեղն է գրավել: 1948թ.-ի Հայաստանի առաջնությունում Հենրիկ Գասպարյանի հետ կիսել է առաջին 2 տեղերը: 1949թ. տեղափոխվել է Մոսկվա, ուր մասնակցելով բազմաթիվ մրցաշարերի, մի շարք հաղթանակներ է տարել:1952թ. Պետրոսյանն արդեն Խորհրդային Միության և միջազգային գրոսմայստեր էր: Այդ տարի էլ հենց ամուսնացել է թարգմանչուհի Ռոնա Ավինեզարի հետ: 1958-1979թթ. ԽՍՀՄ շախմատային ֆեդերացիայի նախագահության անդամ է եղել: 1968-1977թթ. «Սովետսկի սպորտ» թերթի խմբագիրն էր:

    Տիգրան Պետրոսյան                                                          5.«Վահան Տերյան»                                                                     պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899թ Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի, Ցոլակ Խանզադյանի եւ այլ՝ ապագայում հայտնի դարձած, անձնավորությունների հետ։ Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906թ, այնուհետեւ ընդունվում Մոսկվայի համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձեռբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։1908թ Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների “Մթնշաղի անուրջներ” ժողովածուն, որը շատ ջերմ է:                                                          Վահան Տերյանի հուշարձան (Երևան, Օղակաձև զբոսայգի) - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Leave a Reply